23:00 Աստղագետները նոր գաճաճ գալակտիկա են հայտնաբերել | |
|
Աստղագետների միջազգային խումբը նոր գաճաճ գալակտիկա է հայտնաբերել, որն անվանվել է Bedin 1: Այս մասին ասվում է Եվրոպական տիեզերական գործակալության թվիթերյան էջում: «NGC 6752 գալակտիկաների կույտում ամենահին ու խամրած որոշ աստղերն ուսումնասիրելու համար «Հաբլ»-ը (ավտոմատ աստղադիտարան, որը Երկրի ուղեծիր էր դուրս բերվել 1990 թվականին) օգտագործող աստղագետները գաճաճ գալակտիկա են հայտնաբերել (բաղկացած է մի քանի միլիարդ աստղից) և անվանել այն Bedin 1», - ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նոր հայտնաբերված գաճաճ գալակտիկան գտնվում է Երկրից 30 մլն լուսատարի հեռավորության վրա, ինչը բավական մոտ է համարվում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |