20:30 «Աստծո շներ»՝ Դոմինիկյան միաբանություն | |
|
Դոմինիկյան միաբանություն (լատ.՝ Ordo fratrum praedicatorum, O.P.՝ Քարոզիչ եղբայրների միաբանություն), կաթոլիկ վանական միաբանություն՝ հիմնադրված իսպանացի վանական Սուրբ Դոմինիկի կողմից։ 1214 թվականին Թուլուզում Սուրբ Դոմինիկը հիմնադրում է առաջին դոմինիկյան համայնքը, որի կանոնադրությունը հաստատվում է երկու տարի անց՝ Հռոմի պապ Հոնորիոս III-ի կողմից։ Միաբանությունը կարճ ժամանակահատվածում լայն տարածում է գտնում Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում։ Դոմինիկյան վանականների գործունեության հիմնական ուղղությունը դառնում է աստվածաբանության խոր ուսումնասիրությունը՝ գրագետ քարոզիչներ պատրաստելու նպատակով։ Միաբանության հիմնական կենտրոնները դարձան Փարիզը և Բոլոնիան՝ Եվրոպայի երկու ամենամեծ համալսարանական քաղաքները։ Արդեն 1221 թվականին Դոմինիկյան միաբանությունը ուներ 70 վանք, իսկ 1256 թվականին վանականների թիվն անցնում էր 7000-ից։ Դոմինիկյան վանականները նաև հիմնադրեցին իրենց կրթական հաստատությունները (Բոլոնիա, Քյոլն, Օքսֆորդ և այլն), իրենց ձեռքն առան Փարիզի, Պադուայի, Պրահայի և ժամանակի այլ նշանավոր համալսարանների աստվածաբանության ֆակուլտետների ղեկավարությունը։ 13-րդ դարից սկսած այս միաբանությունը ծավալեց լայն քարոզչական գործունեություն. հիմնադրվեցին բազմաթիվ նոր վանքեր այդ թվում նաև Պարսկաստանում, Չինաստանում և այլ վայրերում, իսկ 1318 թվականին նրանք կարողացան մոնղոլների իշխանության տակ գտնվող Պարսկաստանում կազմակերպել թեմ։ * Իտալիայում հավատաքննության ազդեցության աստիճանի և նրա կողմից ուղեղների վրա տպավորության մասին վկայում է ֆլորենցիական Santa Maria Novella եկեղեցու Սիմոն Մեմմիի հարթաքանդակը «Domini canes»՝ «Աստծո շներ», անվանումով (երգիծանքը հիմնված է այս բառերի միահնչյունության վրա dominiciani՝ դոմինիկյաններ, բառի հետ), որտեղ պատկերված են սև-սպիտակ շներ, որոնք հոտից հեռու են փախցնում գայլերին։ Ամենազարգացման իտալական հավատաքննությունը հասնում է 16-րդ դարում՝ Պիոս V և Սիքստոս V պապերի օրոք։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |