22:00 Աշխատողներին հետևելու համար նախատեսված ծրագրերի պահանջարկն աշխարհում աճել է | |
|
shantnews.am-ի փոխանցմամբ՝ տնից աշխատող աշխատակիցներին հետևելու համար նախատեսված ծրագրային ապահովումների պահանջարկը ողջ աշխարհում աճ է գրանցել։ Նման քայլի են դիմում հիմնականում խոշոր ընկերությունների ղեկավարները, որոնց աշխատակիցները ստիպված են եղել անցում կատարել աշխատանքի հեռավար գրաֆիկի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Մենեջերները նման ծրագրերից օգտվելը բացատրում են նրանով, որ այդ կերպ հնարավոր է վերահսկել թիմի արդյունավետությունը։ Շատերը նշում են, որ մարդիկ անազնիվ են գտնվել և օգտվել աշխատանքի ճկուն պայմաններից։ Մասնավորապես աճել է InterGuard,TimeDoctor, Teramind, VeriClock, innerActiv, ActivTrak և Hubstaff ծրագրերի պահանջարկը։ Դրանցից մի քանիսը հետևում են, թե աշխատողը քանի էլեկտրոնային նամակ է ուղարկել, հավաքում են տվյալներ օգտված կայքերից, սակայն բոլորն էլ ունեն էկրանի մոնիտորինգի գործառույթ։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |