22:15 Աշխարհում ամենամեծ մեղուն հայտնաբերվել է Ինդոնեզիայում | |
|
Հասուն մարդու բթամատի մեծությամբ, բզեզի պես ամուր ծնոտներով ու սովորական մեղվից քառակի անգամ մեծ. Ինդոնեզիայում 38 տարի անց կրկին հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ մեղուն (Megachile pluto): Ինչպես նշում է The Guardian-ը, 38 տարի շարունակ գիտնականները համարում էին, որ այս տեսակը վերացել է: Սակայն այժմ այն հայտնաբերվել է Հյուսիսային Մալուկու կղզում: Հյուսիսամերիկացի և ավստրալացի կենսաբանները Megachile pluto-ի էգին հայտնաբերել են ծառի մեջ՝ տերմիտների բնում: «Սա պարզապես ապշելու է՝ նորից տեսնել «թռչող հսկային», որին անհետացած էինք համարում, և վստահ էինք դրանում: Դա պարզապես անհավատալի էր սեփական աչքով տեսնել ամենամեծ մեղվին, լսել դրա ահռելի թևերի շարժման ձայնը»,- պատմել է խմբին ուղեկցող լուսանկարիչ Քլեյ Բոլթը: Պարբերականը հավելում է, որ տեսակն առաջին անգամ հայտնաբերել է բրիտանացի բնագետ Ալֆրեդ Ուոլիսը՝ ինդոնեզական Բական արևադարձային կղզում: Այնուհետև մեղվին կրկին տեսել էին 1981թ.՝ Ինդոնեզիայում: Այդ ժամանակվանից ի վեր կենսաբանները ջանք չեն խնայել միջատին նորից գտնելու համար: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |