13:51 Աշխարհի ցանկացած հայ թեկուզ մեկ անգամ դիտել է իմ ելույթը. Փաշինյան | |
|
Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի հաղթանակն էր պրագմատիզմի նկատմամբ»: Այս մասին РБК ТВ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սակայն այդ հեղափոխության ժամանակ, միևնույնն է, անհրաժեշտ էր գումար ծախսել»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ցանկացած հեղափոխություն ինչ-որ մեկը ֆինանսավորում է: «Ես կարող եմ ձախողել, բայց ժողովուրդը կհաջողի». Նիկոլ Փաշինյան «Մենք հեղափոխության վրա ծախսել ենք մոտավորապես 200 հազար դոլար: Որտեղի՞ց հայտնվեցին այդ գումարները: Ժողովրդից: Մենք ունեինք էլեկտրոնային դրամապանակ, և աշխարհի բոլոր երկրներից հայերը, ընդ որում, մեծամասնությունը՝ Ռուսաստանից, մեզ գումար էին նվիրում: Մենք ծախսեցինք այդ գումարը, և հեղափոխության ընթացքում ամեն շաբաթ մենք հրապարակում էինք հաշվետվություն, թե որքան գումար ենք ծախսել և ինչի վրա»,- պատմել է Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ նման մոտեցումը հեղափոխականներին թույլ տվեց այս կամ այն շրջանակների առաջ «պարտքի զգացում» ունենալ: «Ահա այս պատճառով է, որ ես ու մեր կառավարությունը որևէ ստվերային պարտավորություն չունենք ոչ մի անձի կամ կազմակերպության նկատմամբ»,- ասել է վարչապետը: Նա նշել է՝ հեղափոխության արդյունքում Հայաստանում իրավիճակն այնպես է փոխվել, որ այժմ «որևէ մենաշնորհ» չկա: «Սիրո հեղափոխության» հաղթանակի ևս մեկ կարևոր պայման էլ, ըստ Փաշինյանի, սոցիալական կայքերի ի հայտ գալն էր: «2009 թ., երբ ես բանտից դուրս եկա, տեսա, որ կա YouTube, կա Facebook ու Twitter: Ու ես սկսեցի հասկանալ, որ ընդդիմադիր գործչի համար կա այդ կոմունիկացիաներն օգտագործելու հնարավորություն: Երբ ես պատգամավոր դարձա, իմ ելույթները հրապարակում էի ֆեյսբուքյան ու յութուբյան իմ էջերում: 2016 թ. իմ բոլոր ելույթները՝ միասին վերցրած, 10-15 մլն դիտում ունեին: Աշխարհում 10 մլն հայ է ապրում: Դա նշանակում է, որ տեսականորեն կարելի է ասել՝ ցանկացած հայ թեկուզ մեկ անգամ դիտել է իմ ելույթը»,- պատմել է Փաշինյանը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |