18:15 Աշխարհի ամենամեծ նկարը վաճառվել է ավելի քան 60 մլն դոլարով | |
|
Աշխարհի ամենամեծ կտավը Դուբայում վաճառվել է 62 մլն դոլարով։ Խոսքը վերաբերում է բրիտանացի նկարիչ Սաշա Ջաֆրիի The Journey of Humanity («Մարդկության ճանապարհորդություն») ստեղծագործությանը։ Այս մասին հայտնում է Khaleej Times-ը։ Երկու ֆուտբոլային դաշտի չափս ունեցող կտավի վրա նկարիչն աշխատել է Դուբայի Atlantis հյուրանոցում 7 ամիս շարունակ։ Սկզբում սպասվում էր, որ նկարը կբաժանեն 70 մասի և 6 աճուրդներով կվաճառեն տարբեր երկրներում՝ մոտ 30 մլն դոլարով։ Հասույթը Ջաֆրին խոստացել է ուղղել ՅՈՒՆԵՍԵՖ-ի և երեխաների օգնությամբ զբաղվող այլ բարեգործական նախագծերի։ Գնորդն Անդրե Աբդունն է, ով կրիպտոարժույթի վրա մասնագիտացած ընկերության ղեկավար է։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |