21:45 Աշխարհի ամենամեծ ջինսը հայտնվել է Գիննեսի ռեկորդների գրքում | |
|
Չիլիի Paris հանրախանութների ցանցը, որը պատկանում Է Cencosud միջազգային ընկերությանը, հայտնվել Է Գիննեսի ռեկորդների գրքում աշխարհում՝ ամենամեծ ջինսի ստեղծման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է UPI պորտալը: Paris-ը ջինսը պատրաստել է Kansas նորաձևության բրենդի հետ համագործակցությամբ և այն ներկայացրել Mall del Sur խանութում, որը գտնվում է Սան Խուան դե Միրաֆլորեսում՝ Պերու: 50 հոգուց բաղկացած խումբը կես տարի է ծախսել 22-հարկանի շենքի չափով տաբատը կարելու համար: Արդյունքում դրա երկարությունը կազմել է 65,5 մետր, իսկ լայնությունը՝ 42,6 մետր: Նշվում է, որ ջինսն առևտրական կենտրոնում կցուցադրվի մինչև շաբաթվա վերջը, ինչից հետո դրանից կկարեն բազմակի օգտագործման տասը հազար պայուսակ: Դրանք կվաճառվեն Paris խանութների ցանցում՝ պլաստիկե տոպրակների օգտագործման դեմ ակցիայի շրջանակներում: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |