22:45 Աշխարհի ամենահուսալի ավտոմեքենաները | |
|
Toyota կոնցեռնի ավտոմեքենաները գլխավորել են աշխարհում ամենահուսալի ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան CarMD ընկերության փորձագետների հրապարակած ցուցակին: Մասնագետները վերլուծել են վերջին 22 տարիների ընթացքում արտադրված 5.6 մլն մեքենաների տվյալները և հաշվարկել են յուրաքանչյուր մակնիշի տրանսպորտային միջոցների շարժիչների վնասվածքների քանակը. Toyota-ի շարժիչները ցույց են տվել լավագույն ցուցանիշը և համարվել են ամենադիմացկուն շարժիչները: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են Acura, իսկ երրորդը՝ Hyundai ավտոմեքենաները: Գլխավոր հնգյակում են նաև Honda և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Բացի այդ, փորձագետները նշել են Subaru, Buick, Mercedes-Benz, Lexus և Nissan մակնիշների հուսալիությունը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |