23:00
Աշխարհի ամենադաժանա սերիական մարդասպանները․ Ջեֆֆրի Դամեր

Ջեֆֆրի Դամեր, 17 զոհ

Ամերիկացի սերիական մարդասպան Ջեֆֆրի Դամերը 1978-1991թթ ընկած ժամանակահատվածում սպանել է 17 մարդու։

Նրա զոհերը բացառապես արական սեռի ներկյացուցիչներ էին։ Դամերի հանցագործությունները հիրավի զարհուրելի են՝ դրանք զուգորդվել են հոմոսեքսուալիզմի, պեդոֆիլիայի, նեկրոֆիլիայի և կանիբալիզմի դրսևորումներով։

Սերիական մարդասպանին ձերբակալեցին 1991 թվականին։

Նրա բնակարանում հայտնաբերեցին մի քանի մարդու պատկանող մարմնի տարբեր մասեր և բազմաթիվ անձնական իրեր՝ որոնք Դամերը պահում էր, որպես հուշանվերներ։

Դատավարությունը մեղավոր ճանաչեց նրան 15 մարդու սպանության համար՝ դատապարտելով 15 ցմահ ազատազրկումների, բայց Դամերն ընդամենը 3 տարի ապրեց բանտում։

1994 թվականին նրան ծեծելով սպանեց մեկ այլ բանտարկյալ։
 

Категория: Մարդիկ | Просмотров: 356 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: սերիական մարդասպաններ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0