21:15 Աշխարհի ամենածեր թռչնի ձվից ճուտ է դուրս եկել | |
|
Միացյալ Նահանգների Վայրի կենդանիների հսկման գերատեսչության մասնագետները հայտնել են, որ Ուիզդոմ անունով էգ ալբատրոսը՝ աշխարհում ամենապառավ վայրի թռչունը, հաջողությամբ թուխս է նստել: Ձվից արդեն ճուտ է դուրս եկել: Թռչնաբանները նշում են, որ Ուիզդոմը և նրա արու-զուգընկերը ծանոթացել են, երբ էգը 56 տարեկան էր: Ուիզդոմի ընթացիկ տարիքը գնահատվում է 68 տարեկան: 2018 թվականին զույգը հաջողությաբ թուխս է նստել ածած ձվի վրա և ճուտ է ունեցել: Ընտանիքում նոր ծնունդը թվով երեսունյոթերորդն է էգի համար, որի բոլոր զուգընկերներն անհայտ են թռչնաբաններին: Այժմ գիտնականները փորձելու են պարզել, թե որն է թխաբծավոր ալբատրոսի ծննդունակության գաղտնիքը և թե ինչպես է սերունդն ազդում միջտեսակային կապերի վրա, հաղորդել է Life-ը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |