13:07 Աշխարհազոր ստեղծելն այլևս անհրաժեշտություն է. Արա Զոհրաբյան | |
|
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխարհազոր ստեղծելու գաղափարը նախկինում քննարկվել է: Աշխարհազորը քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով զինված ուժերին օժանդակող համակարգ է: Աշխարհազոր ստեղծելն այլևս անհրաժեշտություն է։ Պետք է օրենքով ստեղծել աշխարհազորը և կազմակերպել քաղաքացիների ներգրավումը, նախապատրաստումը և զինումը: Իր տեղանքին ծանոթ աշխարհազորայինն ավելի արդյունավետ կարող է պատերազմել կամ պահել թիկունքը: Զորահավաքի կազմակերպման ժամանակ կարելի է հնարավորություն տալ մեր ռազմիկներին ներգրավվել ընկերների հետ միասին՝ հաշվի առնելով նրանց զինվորական մասնագիտացումը: Ընկերների հետ պաշտպանությանը մասնակցող ռազմիկն ավելի արդյունավետ և խիզախ է մարտնչելու»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |