17:21 Աշոտ Ղազարյան․ «Զորակոչի գործընթացը հնարավորինս շուտ պետք է կանոնակարգվի» | |
|
Վերջին օրերին ընկերներիցս տեղեկացա, որ Վայոց Ձորում զորակոչն իրականացվում է խիստ սուբյեկտիվ և անհասկանալի սկզբունքներով: Օրինակ՝ համընդհանուր զորահավաքի արդյունքում, գյուղերից մեկից առաջնագիծ են տարել երեք հարազատ եղբայրների: Ի դեպ, այս լուրը մարզում տարածվել է այն բանից հետո, երբ զորահավաք իրականացնող պատասխանատուները եկել են նրանց չորրորդ եղբոր հետևից ու հանդիպել ընտանիքի անդամների և համագյուղացիների դիմադրությանը: Նմանատիպ դեպք եղել է նաև հարևան համայնքում, այստեղ էլ պատկան մարմինները զորահավաքի առաջին օրը զորակոչել են ընտանիքի հորն ու երկու որդիներին, իսկ մի քանի օր անց եկել են երրորդ որդու ետևից: Բարեբախտաբար այստեղ նույնպես հաղթել է առողջ բանականությունը, և հարազատների հորդորներին անսալով զինվորականներն ուղղակի հեռացել են և հանգիստ թողել բազմանդամ ընտանիքի հոգսերն իր վրա վերցրած կրտսեր որդուն: Ասենք՝ հրետանավոր, կամ ականանետորդ: Մի քանի զանգով սակայն պարզվեց ճիշտ հակառակը. նույն ընտանիքից զորակոչվածները հետևակայիններ են՝ զինվորական ամենատարածված մասնագիտության տեր: Այս տեղեկությունն ինձ խիստ անհանգստացրերց, միակ տրամաբանական հիիմնավորումն այս պարագայում այն էր, որ առաջնագծում ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ և առաջիկա մի քանի օրվա ընթացքում բոլոր զինապարտ տղամարդիկ զորակոչվելու են: Այս վարկածն ստուգելու համար, ուղղակի մի քանի օր պարբերաբար զանգահարում էի տարբեր համայնքներում բնակվող զինապարտ ծանոթ-բարեկամներիս, սակայն նրանցից ոչ ոք այդ օրերին այդպես էլ զորակոչման ծանուցագիր չստացավ: Արդյունքում, որքան էլ որ ցավալի է, եկա այն եզրակացության, որ գյուղերում տեղի ունեցածի պատճառը որևե սկզբունքից զուրկ, խիստ սուբյեկտիվ զորահավաքն է: Համընդհանուր զորահավաքի առաջին օրը զորակոչվել էր ժամկետային զինծառայողի հայրը, որի որդին երկու օր անց զոհվել էր առաջնագծում: Համագյուղացիներն ու պատկան մարմինները մի քանի օր փնտրում էին որդեկորույս հորը, որը նույնպես առաջնագծում էր և որդու մահվան պահին, արդեն մի քանի օր կապի դուրս չեր եկել: Նրան կարողացան գտնել և գյուղ վերադարձնել գույժը ստանալուց միյայն չորս օր անց: Վստահ եմ, որ զորահավաքն իրականացնող պատասխանատուները որևե միտումնավոր կամ կանխամտածված քայլ չեն անում նման իրավիճակներ ստեղծելու համար: Պատճառը թերևս առաջին օրերին օպերատիվ գործելու մեծ ցանկությունն է եղել և իրավական կարգավորման բացերը: Հույս ունեմ, որ զորակոչի գործընթացը հնարավորինս շուտ կկանոնակարգվի և համապատասխան նորմատիվ-իրավական ակտերով կսահմանվեն հստակ սկզբունքներ, ներառյալ բացառությունները՝ նմանատիպ դեպքերից խուսափելու համար: Աշոտ Ղազարյան վերլուծաբան | |
|
| |
| Всего комментариев: 0 | |