21:30 Աշի գիտափորձը | |
|
Մարդու վարքի վրա սոցիալական նորմերի ազդեցության խնդիրը համարվում է ակտուալ խնդիր և միշտ էլ հետաքրքրել է հոգեբաններին: Սոլոմոն Աշը սիստեմատիկ գիտափորձերի շարք է իրականացրել 20-րդ դարի 50-ական թվականներին՝ կոնֆորմության բացահայտման նպատակով: Կատարված գիտափորձերի շարքի արդյունքում բավականին շատ ինֆորմացիա ստացվեց այն մասին, թե ինչպես են խումբը և խմբային գործընթացները ազդում անձի վարքի վրա: Ս. Աշի կողմից ստեղծված պայմանները բավականին մոտ էին իրական, կյանքից վերցրած իրադրության: Իր գիտափորձերի համար Աշը առանձնացրել էր պատկերներ, որոնց վրա կային գծեր: Գիտափորձերը ներկայացվում էր հետևյալ կերպ. մասնակիցները կարծում էին, որ այդ պատկերի օգնությամբ ստուգում են իրենց ընկալման գործընթացը, և, իհարկե, չէին ենթադրում, որ գիտափորձի հիմնական նպատակը կոնֆորմության բացահայտումն է: Հետազոտության ժամանակ հարցնում էին հետևյալը, թե երկրորդ քարտի (աջ կողմի քարտ) գծերից որն է չափով համապատասխանում առաջին քարտի (ձախ կողմի քարտ) գծի հետ: Քարտերը ստեղծված էին այնպես, որ ճիշտ պատասխանը ուղղակի ակնհայտ էր: Սակայն ամեն բան այդքան էլ պարզ չէր, գիտափորձին մասնակցում էին ոչ միայն իրական հետազոտվողը, այլ նաև հոգեբանի օգնականներ, ովքեր նախապես տեղյակ էին գիտափորձի ընթացքից և գիտեին, թե ինչ պատասխաններ պետք է տալ: Նրանք որոշված դեպքերում տալիս էին սխալ պատասխան, որից հետո իրական հետազոտվողը չգիտեր՝ ինչպես պատասխանել հարցին. այնպես ինչպես ինքն է ցանկանում, թե այնպես, ինչպես թելադրում են մյուսները: Հետազոտությանարդյունքները ընդհանրացնելուց հետո ունենում ենք հետևյալ պատկերը. հետազոտվողների 75%-ը տվել էին սխալ պատասխաններ, այսինքն իմանալով ճիշտ պատասխանը, ամեն դեպքում ենթարկվել էին խմբի ազդեցությանը և փոխել իրենց կարծիքը: Հետազոտության մասնակիցների ¼-ը, այսինքն 25%-ը, կարողացել էին դեմ գնալ խմբի ազդեցությանը, և բոլոր դեպքերում նրանք տվել էին ճիշտ պատասխանը: Այժմ փորձենք գիտականորեն սահմանել այն երևույթը, որը դրսևորվում է Աշի գիտափորձի ընթացքում: Աշի գիտափորձի արդյունքները հնարավորություն են տալիս խոսել սոցիալական հոգեբանության կարևոր ֆենոմեններից մեկի՝ կոնֆորմության մասին: Այն վարքը, որը ձևավորվում է կոնֆորմության արդյունքում կոչվում է կոնֆորմիզմ կամ այլ կերպ ասած՝ խմբի հետ անխոս համաձայնություն: Այժմ ավելի կոնկրետ սահմանենք կոնֆորմության ժամանակ դրսևորվող առանձնահատկությունները:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |