20:43
Ասանժը՝ ԵԽ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակակիր

WikiLeaks-ի հիմնադիր Ջուիլիան Ասանժը ստացել է 2019 թ. Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակը։ Մրցանակը Ասանժի փոխարեն ստացել է 1976 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է The Sydney Morning Herald թերթը։

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում՝  Եվրախորհրդարանում։ Այս մրցանակին Ասանժին առաջադրել է Եվրախորհրդարանի Միավորված եվրոպական ձախերի խմբակցությունը։
Մալթայում սպանված լրագրող Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակը հանձնվում է ամեն տարի։
ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ապրիլի 10-ին  ձերբակակել է  WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։  Այժմ դատարանը պետք է որոշում ընդունի նրա՝ ԱՄՆ արտաքսման վերաբերյալ։
 

Просмотров: 727 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ասանժ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0