20:30 Արյան մակարդուկներ (թրոմբ) և կորոնավիրուս | |
|
Մասնագետները դեռևս շարունակում են ուսումնասիրել, թե ինչպես է COVID-19-ն ազդում մարդու օրգանիզմի վրա: Ամենից անհանգստացնող ախտանիշներից մեկն արյան մակարդելիությունն է: COVID-19-ով հոսպիտալացված պացիենտների մոտ նկատվում է արյան մակարդման ավելի բարձր մակարդակ, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես է այն արտահայտվում կորոնավիրուսի ավելի մեղմ ընթացք ունեցող հիվանդների մոտ, ովքեր տանն են բուժվում: Գիտնականներն այժմ ավելի լուրջ հետազոտություններ են իրականացնում պարզելու համար, թե ինչով է պայմանավորված կորոնավիրուսով հիվանդների մոտ արյան մակարդուկների առաջացումը: Ինչու՞ է արյան մակարդելիության բարձր մակարդակը վտանգավոր: Մակարդելիությունն արյան կուտակում է. երբ արյունը մակարդվում է, այն հեղուկ վիճակից փոխվում է ավելի խիտ վիճակի` դառնալով գելանման խառնուրդ: Մակարդելիությունը մարմնի բնական միջոցն է՝ արնահոսությունը դադարեցնելու համար, սակայն երբ մակարդելիությունը բարձրանում է, և արյունը խտանում է՝ կարող է արգելափակվել արյան հոսքը դեպի հիմնական օրգաններ, ինչպիսիք են թոքերը (թոքային էմբոլիայի պատճառ դառնալ) կամ ուղեղը (գլխուղեղի կաթվածի պատճառ դառնալ):
Ինչպե՞ս է հնարավոր կանխել արյան մակարդումը, եթե մարդու մոտ գրանցվել է COVID-19: Առանց բժշկի ցուցման մի՛ օգտագործեք արյան մակարդելիության վրա ազդող դեղամիջոցներ: Լավագույն բանը, որ կարող եք անել վտանգից խուսափելու համար, շատ շարժվելն է։ Շարժվեք, որքան հնարավոր է: Եթե հանգստանում եք անկողնում, փորձեք ձգել ոտքերը, որպեսզի արյունը շրջանառվի: Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland Clinic Աղբյուրը՝ doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |