20:30 Արթուր Աքշելյանը Բազելի կոմպոզիտորական մրցույթում նվաճել է 2-րդ տեղը | |
|
Կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, «Ասոնանս» անսամբլի դիրիժոր Արթուր Աքշելյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում անցկացված Կոմպոզիտորական երրորդ միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Աքշելյանը նշում է, որ մրցույթից վառ տպավորություններով է վերադարձել, քանի որ հնարավորություն է ունեցել առնչվելուﬔծ վարպետների, ինչպես նաև վիրտուոզ երաժիշտների հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտորը խոստովանում է, որ ձեռք բերված հմտությունները նեղ մասնագիտական են: Առիթների դեպքում փորձում է ստացածը փոխանցել տարբեր շրջանակների: «Բնականաբար ﬕշտ հետաքրիքիր և կարևոր փորձառություն է համագործակցել բարձրակարգ նվագախմբերի, աշխատել հոյակապ երաժիշտների և դիրիժորի հետ։ Մեր օրերում բավական բարդ է, նամանավանդ ծավալուն նվագախմբային երաժշտության պարագայում, ունենալ կատարուﬓեր։ Անկասկած, նման իրադարձություններից հետո նոր մտահղացուﬓերի, նոր նախագծերի իրագործման ցանկություն է առաջանում»,- շեշտում է Աքշելյանը: Մրցույթի արդյունքում կոմպոզիտորի «Երեք պիես նվագախմբի համար» գործը կատարել է Բազելի սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ֆրանչեսկ Պրատի ղեկավարությամբ։ Ըստ Աքշելյանի՝ ցանկացած նոր իրադարձություն կարևոր է առաջ շարժվելու և էլ ավելի կատարելագործվելու առումով։ Աքշելյանը ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (Վարդան Աճեմյանի դասարան), այնուհետև ժնևի բարձրագույն երաժշտական դպրոցում, ինչպես նաև Բոստոնի համալսարանում՝ աշխատելով Ռ. Քորնելի հետ։ Գրում է հիմնականում կամերային և նվագախմբային երկեր։ Համագործակցել է տարբեր անսամբլների և նվագախմբերի հետ, մասնակցել է մի շարք փառատոնների, որոնցից են «Musica Nova», «Festival Amadeus», «Gaia Festival», «Shanghai New Music Week», «Gaudeamus New Music Week», «Abeldoben» և այլն: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |