13:40
Արթուր Ալեքսանյանի հայրը հանդես է եկել հայտարարությամբ

Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, հանդես է եկել հայտարարությամբ.

«Հայտնում եմ, որ շրջանառվող լուրերն ամբողջությամբ ապատեղեկատվություն են։ Կոչ եմ անում չշահարկել Արթուր Ալեքսանյանի անունը էժան փիարի համար։

Արթուրն այս պահին մարզվում է և պատրաստվում է Օլիմպիական խաղերին։ Երկրի պատիվը բազմիցս բարձր պահած մարզիկին մի՛ փորձեք ներքաշել ձեր խարդավանքների մեջ։ Ամո՛թ է»:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 542 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Արթուր Ալեքսանյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0