17:28
Արսեն Թորոսյանի պարզաբանումը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը նշում է, որ գերեվարված և անհետ կորած անձանց հարազատների հետ հանդիպումից հետո իր խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել: Նա խնդրում է զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից: 

Ֆեյսբուքի իր էջում Թորոսյանը, մասնավորապես, գրել է․

«Ուզում եմ կրկին ասել այն, ինչ ասել եմ հարազատների հետ հանդիպմանը և խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից:

Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան։

Խնդրել եմ և ևս մեկ անգամ խնդրում եմ զինվել համբերությամբ:

Պատկան բոլոր մարմիններն անում են ամեն հնարավորը»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 288 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0