13:40
Արսեն Բաբայանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշում էր կայացվել Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ:

Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՀՔԾ-ին հանձնարարվել էր սեղմ ժամկետում կատարել քննչական գործողությունները,  որոնց արդյունքում հնարավոր կլիներ քննարկել Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու՝ դատարանի որոշմամբ նշվող հիմքերի առկայության շարունակականությունը:

 

Просмотров: 459 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Արսեն Բաբայան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0