09:42
Արսեն Բաբայանին թույլ են տվել հանդիպել կնոջ և երեխաների հետ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ հանդիպման արգելքը հանվել է: Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից՝ հավելելով, որ թույլ է տրվել նրա հանդիպումը կնոջ եւ երեխաների հետ:

Նախօրեին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով Արսեն Բաբայանի հետ տեսակցությունների արգելման մասին, նշել էր, որ տեղեկություն չունի Բաբայանի և անչափահաս երեխաների տեսակցության արգելքի մասին. «Ես նման տեղեկատվություն չունեմ, որ Արսեն Բաբայանի անչափահաս երեխաների հետ տեսակցությունն արգելել են, եթե նման թյուրիմացություն է եղել, իհարկե, դա ընդունելի չէ»,- ասել էր ՀՔԾ պետը:

Просмотров: 424 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Արսեն Բաբայան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0