11:16 Արփինե Հովհաննիսյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին | |
|
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ «Կոնսենսուս մինուս ինտելեկտի մասին» Հարգելի՛ պարոն Փաշինյան, Երկար էի մտածում՝ անդրադառնա՞մ, արդյոք, Ձեր այն արտահայտությանը, թե «Հայաստանը ձախողված պետություն» է, թե՞, այնուհանդերձ, թողնեմ, որ պատմության գրկում մնա հերթական անհաջող ձեւակերպումը։ Բայց, ի վերջո որոշեցի մի օգտակար ծառայություն մատուցել։ Եվ այսպես, Յուրաքանչյուր տարի ինդեքսը կազմելու համար ուսումնասիրվում է մոտ տասը հազար աղբյուր, մշակվում է 40-45 միլիոն հոդված եւ զեկույց։ 2019 թվականին ամենախոցելի երկիրը, այսինքն՝ վարչապետի սիրած եզրութաբանությամբ՝ «ձախողվածը», համարվում է Եմենը՝ զբաղեցնելով առաջին տեղը, իսկ ամենակայունը Ֆինլանդիան է իր 178-րդ տեղով։ Հայաստանը (105) այս զեկույցում երբեւէ, կրկնում եմ՝ երբևէ չի դիտարկվել որպես ձախողված։ Ավելին` վերջին տասը տարիների ընթացքում, այսինքն՝ ըստ Ձեզ «ձախողված» կառավարման ժամանակաշրջանում բարելավել է իր դիրքերը՝ տասը տարվա ընթացքում գրանցելով 7.6 կետով առաջընթաց։ Այս տարի եւս Հայաստանը (թե կուզեք` ձեր Նոր Հայաստանը) բարելավել է դիրքերը, սակայն կան ցուցանիշներ, որոնք անկում են ապրել, ու դրանք մտածող մարդու համար շաաաատ մտահոգիչ են։ Հարգելի՛ պարոն վարչապետ, Ձեր ելույթում կրկին կանգ առաք Ձեր կողմից այնքա՛ն սիրված, այնքա՛ն օգնող այնքա՛ն անհրաժեշտ բառի` «նախկին» բառի վրա: Երկու դիտարկում ունեմ այդ առնչությամբ։ Նախ Դուք անընդհատ, առիթ-անառիթ վարկաբեկում եք բոլոր նախկիններին` տարբերություն չդնելով միջոցների միջև ու հավասարեցնելով բոլորին ու ամեն ինչ: Բացի այդ, Ձեր շուրթերից չի հնչել որևէ բառ այն մասին, որ նախկինները ինչ-որ մի բանում, թեկուզև աննշան հաջողություն են գրանցել ու ճիշտ են եղել: Չխորշեցիք անգամ անվանել նախկին բոլոր պաշտոնյաներին բռի ու տգետ` մոռանալով հպանցիկ հայացք նետել ձեր կառավարության մի շարք անդամների կամ ձեր մերձավորագույն շրջապատում գտնվող գործարարների վրա, որոնց մեջ շատերը ՆԱԽԿԻՆ են: ինչպե՞ս պատահեց, որ փոխանակ կառավարման 1.5 տարվա ընթացքում Դուք ինքներդ հանգեք եզրակացության պետության ինչպիսին լինելու վերաբերյալ, դրա մասին եզրակացնում եք այդ «բռի ու տգետ» նախկինների կազմած փաստաթղթի հիման վրա: Բացի այդ, ինչո՞ւ եք սխալ համարում այն ամենն, ինչ եղել է նախկինում, ու մի հրաշքի ուժով համարում, որ հենց այս փաստաթուղթն է ճիշտ: Գուցե այդ նախկինները, ինչպես ամեն բան են «ձախողել», նաև այստե՞ղ են սխալ արել: Երկրորդ, ընդամենը շաբաթներ առաջ ամբողջ իշխանական քարոզչամեքենայով հրապարակում էիք 2019 թվականի առաջին եռամսյակի տնտեսական աճի 7.2 տոկոս ցուցանիշը ու «հնգամյակը` մեկ տարում» ոճի հրապարակումներ անում` փոխակերպելով «եռամսյակը` յոթ տարում» կարգախոսի: Հիմա դա հաջողությո՞ւն էր, թե՞ ձախողում: Իսկ նախորդ կառավարության անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 10.6 տոկոսը մեգաձախողո՞ւմ էր, թե՞ մեգահաջողություն: Այսքանից հետո՝ խնդրանք ու հորդոր Ձեզ․ Հենց այդ անվտանգության ապահովումն է՝ ժողվրդավարության ու մնացածի համադրմամբ, որ մեզ թույլ է տվել մոտ երեք տասնյակ կետով ավելի բարձր դիրք զբաղեցնել, քան օրինակ ձեր այնքան սիրված Վրաստանը, այնքան «կիրթ» Ադրբեջանը եւ այնքաաան հեղափոխական Ուկրաինան։ Պատկերացնո՞ւմ եք, այդ պետությունները ըստ այդ ինդեքսի մեզնից ավելի «ձախողված» են, բայց երբեք նրանցից և որևէ մեկի ղեկավարը` հեղափոխական, թե ոչ այնքան, իրեն թույլ չի տվել բարձրաձայնել, որ իրենք ձախողված են, խոցելի՝ միգուցե, բայց ոչ՝ ձախողված։ • ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր և այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորեք, որ ներկայիս վարչապետ Փաշինյանին հորդորի՝ երբեմն , միայն երբեմն լսել իր նախկին ելույթներն ու մտքերը։ Գուցե այդ ժամանակ վարչապետը սկսի աշխատել եւ ձախողման մեղավորներ չփնտրել: Պատգամավոր Նիկոլը վարչապետ Փաշինյանին թող ասի, որ մենք՝ որպես ժողովուրդ, հաջողված ենք, պետությունը՝ նույնպես, իսկ թե «ձախողված» է հարկավոր գտնել, ապա այդպիսին առաջին հերթին թող համարի իրեն ու իր թիմին: Ի վերջո, պարո՛ն վարչապետ, պաթետիկ ելույթների փոխարեն գոնե մտքում գեթ մեկ անգամ ստանձնեք պատասխանատվություն Հայաստանի ու Արցախի անվտանգության և բարեկեցության համար ու գնացեք առաջ։ Հիշե՛ք` շարժումը ընդդեմ Սերժի էր, և ոչ հանուն Նիկոլի: Հպարտ քաղաքացիները Նիկոլին վարչապետ են դարձրել ոչ թե օրը մի լեգենդ հյուսելու, այլ գործելու եւ մարդկանց կյանքը լավացնելու համար, ինչում և ես հաջողություն եմ մաղթում։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |