23:39 Արմինե Հարությունյան. «Երկու օր լաց եմ եղել» | |
|
Gucci նորաձևության տան ցուցադրությանը մասնակցելուց հետո ճանաչում ձեռք բերած մոդել Արմինե Հարությունյանը, մասնակցել է Mercedes Benz Fashion Week Tbilisi-ի շրջանակում Dalood-ի ցուցադրությանը: Ինչպես գրում է «Сова» պարբերականը, Gucci հավաքածուի ցուցադրությունից հետո Արմինեի արտասովոր արտաքինը սոցիալական ցանցերում դարձել է քննարկումների առարկա՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ Վրաստանում։ «Ինձ համար շատ դժվար էր հաղթահարել դա։ Ես նման ուշադրություն չէի սպասում։ Մանավանդ, որ ես չեմ մասնակցել գլխավոր հավաքածուի ցուցադրությանը, ես պարզապես ներկայացման մի մասն եմ եղել։ Դա շատ դժվար էր ինձ համար։ Ես երկու օր արտասվել եմ», - «Сова»-ին խոստովանել է Արմինեն։ Արմինեն նշել է, որ ծանր ապրումներից հետո ինչ-որ պահի որոշել է այլ կերպ մտածել․ «Ես դադարեցի համացանցում կարդալ մեկնաբանությունները և շարունակեցի ապրել իմ սովորական կյանքով։ Նամ ինձ շատ օգնեց ընկերներիս, ընտանիքիս և հարազատներիս աջակցությունը»։
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |