12:32
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ: Այս մասին հայտնեցին ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացումը բխում է մեր երկրների ու ժողովուրդների շահերից, և համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ բազմադարյա բարեկամությամբ փոխկապակցված մեր ժողովուրդների»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Վլադիմիր Զելենսկիին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում։

Просмотров: 533 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0