16:10
Արմեն Գրիգորյանն ի՞նչ է քննարկել Սպիտակ տանը

ԱՄՆ այցի ժամանակ քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, գոյություն ունեցող հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու հարցերը։ Այս մասին մայիսի 23-ին լրագրողներին ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

ԱՄՆ կողմից ՀՀ-ում կատարվող բարեփոխումներին մասնակցելու պատրաստակամություն կա։ Մասնավորապես, ոստիկանությունում կատարվող բարեփոխումներին առավել ակտիվ աջակցելու մասին է խոսքը, – ասաց նա։

Արմեն Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ Արցախյան հիմնախնդրի մասին քննարկում չի եղել։ Սպիտակ տանը խոսակցության շրջանակներում ԱՄՆ դերը կարևորվել է՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և որպես խաղաղությանը նպաստող ու աջակցող երկիր։

Просмотров: 418 | Добавил: manomin98 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0