09:57
Արմավիրի մարզպետը հերքում է պահանջում

Մամուլում այսօր լուր տարածվեց, թե նախորդ տարվա հունիսին Արմավիրի մարզպետ նշանակված առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը իր պաշտոնավարման ընդամենը 4 ամսվա ընթացքում հասցրել է օգտվել  պաշտոնից և սեփականություն հետ գցել․ «Միրիջանյանն իրենով է արել Էջմիածնի ծննդատան առաջին հարկի մի զգալի հատվածը և այնտեղ մասնավոր կլինիկա բացել»:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն, արձագանքելով այս տեղեկությանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Այսօր առավոտյան ծանոթացա այս հրապարակման։ Կոչ եմ անում «Ժամանակ» լրատվական միջոցին անհապաղ հերքել ամբողջովին սուտ և հնարած տեղեկատվությունը, այլապես իմ կողմից կհետևեն համապատասխան միջոցներ ինձ զրպատելու համար: Այլ լրատվամիջոցներին կխնդրեի սուտ լուրը չտարածեն»:

Категория: Հերքումներ | Просмотров: 6526 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: հերքում | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0