13:28 Արման Բաբաջանյանը դեմ քվեարկի բյուջեի նախագծին | |
|
Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի համար 2020 թվականի բյուջեի նախագիծը ո՛չ հոռետեսական է, ո՛չ լավատեսական, ավելին, ոչ էլ հեղափոխական է, ինչպես ներկայացնում են իշխանության շատ անդամներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Բաբաջանյանը՝ ցավով նշելով, որ այս նախագծում չկան հավակնոտ ծրագրեր, արմատական համակարգային նպատակներ, չկա նաև ստեղծարարություն և նորարարություն։ «Սա բյուջե է ոչ թե՝ տնտեսական համամասնությունների փոփոխության, այլ՝ նախկին արատավոր համամասնությունների պահպանման մասին, և դա՝ այն դեպքում, երբ Հայաստանի հասարակությունը թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած ուժին համակարգային փոփոխություններ անելու քարտ-բլանշ է տվել»,- հայտարարել է Բաբաջանյանը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |