23:00 Արհեստական ինտելեկտը կարող է հանկարծակի պատերազմի պատճառ դառնալ | |
|
Անօդաչու տեխնիկայի, արհեստական ինտելեկտի և կիբեռգրոհների համակարգի զարգացումը փոխում է պատերազմ վարելու ավանդական մարտավարությունը։ Սակայն իրավունքի նորմերը չեն հասցնում այդ փոփոխությունների հետևից հասնել։ Խնդիրը հետազոտել են Նոր ամերիկյան կենտրոնի (CNAS) վերլուծաբանները, ովքեր հարցը դիտարկել են Չինաստանի օրինակի վրա՝ հայտնում է HighTech-ը։ Պարզվել է, որ ՉԺՀ կառավարությունը ԱԻ ոլորտում մրցակցությունը կապում է ռազմական հակամարտության մեծ վտանգի հետ։ Պաշտոնյաներից մեկը վերլուծաբաններին պատմել է միջազգային իրավունքի մոխրագույն գոտու մասին։ Պետությունների մեծ մասը սովորել է գործել հաստատված սցենարով։ Այսպես, նավահանգիստների գնդակոծումը կամ շրջափակումը կարող են գնահատվել որպես ագրեսիայի դրսևորումներ։ Փորձագետները նշում են, որ այս պայմաններում մեծ է միջազգային հակամարտության կտրուկ սրումը՝ պայմանավորված ռազմական կոմունիկացիաների սովորական կանոնների խախտմամբ։ Քանի որ ե՛ւ դրոնները, ե՛ւ կիբեռգրոհները կապված են հեռահար գործողությունների հետ և մարդկային կորուստների վտանգ չեն ներկայացնում, նրանց հետ հեշտ է գործ ունենալ։ Դա բերում է նրան, որ երկրները սկսում են թեթև վերաբերել ագրեսիայի որոշ տեսակների։ Չէ՞ որ առաջին հայացքից խաղադրույքները փոքր են։ CNAS-ի վերլուծաբանները կոչ են անում արհեստական ինտելեկտի դարաշրջանում նոր կանոններ ներդնել զինված հակամարտության մեջ։ Չինաստանում, օրինակ, արդեն օգտագործվում է ռազմական տեխնիկա, որը ինքնավարության առավելագույն մակարդակ ունի։ Երկիրը արտահանում է Blowfish A2 դրոնները, որոնք կարողանում են ինքնուրույն հետևել թիրախին և գրոհ իրականացնել։ Զեկույցում նաև համեմատվում է արհեստական ինտելեկտի ոլորտում Չինաստանի և ԱՄՆ-ի ձեռքբերումները։ ԱԻ-ում երկու երկրներն էլ համարյա նույն դիրքն են զբաղեցնում, իսկ պրոցեսորների ոլորտում Չինաստանն առայժմ զիջում է Ամերիկային։ Սակայն CNAS-ը նշում է, որ երկիրն արագ լրացնում է բացթողումները։ Չինացի գործարար Ջեկ Ման նույնպես կարծում է, որ տեխնոլոգիական առաջընթացն ընդունակ է Երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել։ Սակայն փորձագետները դեռևս չգիտեն, թե ինչպիսին այն կլինի՝ էլեկտրոնային, կենսաբանական կամ տիեզերական։ Շատ ակտիվիստներ ռոբոտ-մարդասպաններին արգելելու կողմնակից են, սակայն կան նաև նրանք, ովքեր նշում են, որ անօդաչու տեխնիկան կնվազեցնի կորուստները խաղաղ բնակչության շրջանում։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |