23:15
Արգենտինայում դինոզավրի նոր տեսակի մնացորդներ են հայտնաբերել

Արգենտինայում գտել են նոր տեսակի դինոզավրների մնացորդներ, որոնք մեջքին երկար փշերի օգնությամբ վանել են գիշատիչներին: Այդ մասին հայտնել է Phys.org ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով հետազոտողներին:

Ինչպես նշված է, խոտակեր դինոզավրի, որն ապրել է շուրջ 140 միլիոն տարի առաջ, գլխի և պարանոցի կմախքը գտնվել է արգենտինյան Պատագոնիայում: Գտածոյի վերարտադրությունը ցուցադրվել է Բուենոս Այրեսի Գիտամշակութային կենտրոնում: Դիկրեոզավրիդների ընտանիքից դինոզավրների նոր տեսակն ստացել է Bajadasaurus pronuspinax անվանումը:

«Մենք ենթադրում ենք, որ Bajadasaurus-ի, ինչպես նաև cazaui տեսակի ամարգազավրների մեջքին և պարանոցին այդ երկար և սուր փշերը, շատ երկար ու բարակ, ծառայել են գիշատիչներից պաշտպանվելու համար»,- հայտարարել Է հետազոտության հեղինակներից մեկը՝ Պաբլո Գալինան: Հետազոտության արդյունքները հրապարակված են Scientific Reports գիտական հանդեսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Категория: Science News | Просмотров: 1389 | Добавил: Moder-003 | Теги: գիտական | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0