14:34 Արգելափակեք դեզինֆորմացիա, խուճապ տարածող բոլոր օգտատերերին․ Գոռ Աբրահամյան | |
|
ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուզում եմ՝ սոցիալական ցանցերի ու հատկապես ֆեյսբուքյան մեր բոլոր օգտատերերին ասել հետևյալը: Ռազմական դրության ժամանակ պետությունը ձեզ ուղղակի շնորհ է արել չփակելով հաղորդակցության այս վիրտուալ հարթակները՝ ձեր տեղեկացված լինելու իրավունքը գերակա համարելով հրապարակայնությունից բխող տեղեկատվական անվտանգության հետ կապված շատ լուրջ մարտահրավերներից: ՄԻ ՇԱՀԱԳՈՐԾԵՔ այդ շնորհը: Դուք հանդիսատես չեք, դուք բայեվիկ կինո չեք նայում, որ ամբաղ-զամբաղ դատողությունները շաղ տաք հանրային տարածքներում, խորհուրդներ տաք՝ ձեզ գեներալների ու ռազմական փորձագետների տեղ դրած, չճշտված տեղեկատվություն փոխանցել իրար: Դուք պետք է վիրտուալ դաշտում ձեզ զգաք ու պահեք մարտիկի պես՝ որպես հայկական զինված ուժերի հերթական մարտիկ, մեր զինվորի, ճակատամարտերում կենաց-մահու կռիվ տվող մեր զավակների, եղբայրների, ընկերների, մեր զորքի թիկունքը պահող զինվոր: Արգելափակեք բոլոր դեզինֆորմացիա, խուճապ տարածող օգտատերերին, մաքրեք ձեր էջերը տեղեկատվական աղբից, տարածեք միայն պաշտոնական տեղեկատվություն, ձեր էներգիան ուղղորդեք այլ, հայկական տիրույթից դուրս վիրտուալ տարածքներում պետական ուղենիշներին համապատասխան վարվող պատերազմներին: Հակառակը դավաճանություն է, հակառակը հարված է թիկունիքից»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |