23:00 Արեգակի վրա տեղի է ունեցել վերջին երեք տարվա ամենաուժեղ բռնկումը | |
|
SDO ուղեծրային աստղադիտարանը գրանցել է Արեգակի վրա վերջին երեք տարվա մեջ եղած ամենաուժեղ բռնկումը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքէջում։ Բռնկումն անսպասելի է եղել գիտնականների համար, քանի որ նման երևույթներից առաջ սովորաբար լինում են արևային ակտիվության առավել թույլ դրսևորումներ։ Այս մասին հաղորդում է Բյուրականի աստղադիտարանի՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ի հոդվածը։ Նրանց կարծիքով՝ շատ հավանական է, որ բռնկման իրական ուժգնությունն ավելի մեծ է եղել, քանի որ պայթյունի կենտրոնը գտնվում է Արեգակի՝ Երկրի համար անտեսանելի կողմի վրա, սակայն Արեգակի պայթյունի ընդգրկած գոտին այնքան վեր խոյացած է եղել, որ մակերևույթից վեր բարձրացած մասը տեսանելի է դարձել արեգակի ծայրի հակառակ կողմից։ Չի բացառվում, որ այս բռնկումը պատկանում է ամենաբարձր X դասին։ Արեգակի վրա պարբերաբար լինում են բռնկումներ, որոնց ընթացքում լուսատուն կտրուկ հսկայական քանակությամբ էներգիա է առանձնացնում լուսային, ջերմային և ռենտգենյան տեսանելի ճառագայթային ալիքների տեսքով։ Նմանատիպ երևույթները կարող են խափանել ուղեծրային արբանյակների աշխատանքը և Երկրի ռադիոկապի համակարգերը, ինչպես նաև վտանգ ներկայացնել տիեզերագնացների առողջության համար։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |