22:27
Արեգակի՝ պատմության մեջ ամենամոտ լուսանկարը

Parker զոնդը մոտեցել է Արեգակին 27 մլն կմ տարածության վրա: Դեռևս հոկտեմբերին այն Արեգակին ավելի մոտ էր գտնվել, քան մյուս տիեզերական սարքերը:

Լուսանկարի կենտրոնի վառ կետը Արեգակը չէ, այլ Մերկուրին, իսկ նրա շուրջը գտնվող մուգ կետերը՝ լարման արդյունք են, հայտնում է Daily Mail-ը: Իսկ Արեգակը վառ դեղին գիծն է, որն իրենից էներգիայի պսակային արտանետում է ներկայացնում:

Աստղագետները հույս ունեն, որ Պարկերի զոնդը կօգնի նոր տվյալներ ստանալ արեգակնային պսակի գործընթացների մասին և որոշ գաղտնիքներ պարզել: Նախ՝ ինչու է արեգակնային պսակը 300 անգամ ավելի թեժ հենց իրենից՝ Արեգակից, երկրորդ՝ ինչպես է արևային քամին նման բարձր արագություն զարգացնում՝ 1200կմ/վրկ: Եվ վերջապես՝ ինչպես են որոշ մասնիկներ ցրվում լույսի կես արագությամբ:

 

Категория: Science News | Просмотров: 2227 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: արեգակ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0