20:30 Արդյո՞ք սեռավարակ ունես | |
|
Պատահական սեռական հարաբերություն ես ունեցել, նոր զուգընկերը հարցրել է սեռական առողջությանդ մասին, կամ զույգդ խոստովանել է, որ դավաճանել է. այս իրավիճակներից յուրաքանչյուրը կարող է ստիպել մտածել` արդյո՞ք սեռավարակ ունես: Սակայն այն, որ գոտկատեղից ներքև քոր, ցավ չունես, տարօրինակ հոտեր չես զգում, միզելիս ցավ չես զգում՝ չի նշանակում, որ սեռավարակ չունես: Հնարավոր է ունենալ սեռավարակ ,առանց նույնիսկ կասկածելու այդ մասին: Երբեմն, ախտանիշները թույլ են արտահայտված, երբեմն դրանք հնարավոր է շփոթել այլ հիվանդությունների ախտանիշների հետ: Երբեմն սեռավարակները պարզապես ախտանիշներ չունեն, սակայն միևնույնն է առողջական խնդիրներ են առաջացնում: Խոսեք Ձեր բժշկի հետ Միակ ձևը հստակ պարզելու արդյոք սեռավարակ ունեք, հետազոտություն անցնելն ու բժշկի հետ խորհրդակցելն է: Ինչու՞ է անհրաժեշտ իմանալ Սեռավարակները հաճախ են հանդիպում: ԱՄՆ-ում տարեկան 20 միլիոն նոր դեպք է գրանցվում: Եթե սեռավարակ ունեք սակայն տեղյակ չեք այդ մասին, կարող եք վարակել ինչ որ մեկին: Եթե նույնիսկ ախտանշաններ չունեք, սեռավարակը կարող է վտանգավոր լինել ձեր և ձեր զույգի առողջության համար: Որոշ սեռավարակներ` քլամիդիա, գոնորեա, անպտղություն են առաջացնում: Այլ սեռավարակներ` սիֆիլիս, ՄԻԱՎ մահացու են: Տարիներ շարունակ չբուժվելու դեպքում սիֆիլիսը կարող է ախտահարել գլխուղեղը, սնյարդային համակարգն ու սիրտը: Հերպեսի որոշ շտամեր կանանց մոտ կարող են արգանդի վզիկի քաղցկե առաջացնել, տղամարդկանց մոտ` առնանդամի քաղցկեղ, և հեշտոցի քաղցկեղ և կանանց և տղամարդկանց մոտ: Որքան հաճախ պետք է անցնեք հետազոտություն, կախված է մի շարք հանգամանքներից.
Եթե սեռապես ակտիվ եք, սակայն դեռ երբեք չեք հետազոտվել, հիմա ճիշտ ժամանակն է: Որոշ սեռավարակներ ժամանակի ընթացքում են դրսևորվում, հնարավոր է ստիպված լինեք կրկնել որոշակի հետազոտություններ 1 և 3 ամիս անց: Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |