10:21
Ա. Հովհաննիսյան․ «Դեպքը գաղտնի չի պահվում»

Ինչպես հայտնի էր դարձել, Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չէին հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքերում տեղադրված չէր:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի մեկնաբանություններում գրել է. «Դեպքը գաղտնի չի պահվում, ուղղակի չենք հայտնել առաջինը։ Դրանք տարբեր բաներ են»:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 525 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Արծրուն Հովհաննիսյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0