20:30 Արցախյան ասույթներ | |
|
Արցախյան ասույթների հավաքածուն կազմեց և գրական հայերենի փոխարկեց Արթուր Եղիազարյանը։ 1. Տանը հաց ու շոր վըեր ճարվից, կես խանըս: — Տանը հաց ու շոր որ գտնվեց, կես խան ես: 2. Տոն քընդողեն տոն չինիլ: — Տուն քանդողին տուն չի լինում: 3. Հուվեր կյուլան փախչի, արչեն ճյանգը կընգնե: — Ով որ գայլից փախչում` արջի ճանկն է ընկնում: 4. Կուճի խոխան մորը ծույներեն ա ցավ տամ, մեծը՝ սըրտեն: — Փոքր երեխան մոր ծնկներին է ցավ պատճառում, մեծը` սրտին: 5. Կարթած մարթը տուզնը չի մնալ: — Կրթված մարդը սոված չի մնա: 6. Ուջաղեն մոխերը քամուն չըն տալ: — Օջախի մոխիրը քամուն չեն տալիս: 7. Շոնը հըչելու հետե ըն պահում: — Շունը հաչելու համար են պահում: 8. Շանը պյունին քշտեն աղվես չի կենալ: — Շան բնի մոտ աղվես չի մնա: 9. Նախշուն կընգանը իրեսան պաչի, կյեշին՝ ծերքան: — Գեղեցիկ կնոջ երեսը համբուրիր, տգեղի` ձեռքը: 10. Մեղավերեն լուզուն կարճ կըինի: — Մեղավորի լեզուն կարճ է լինում: 11. Նըլբանդին ծին պեպեգյ կըինի: – Պայտառի ձին բոբիկ կլինի: 12. Շընըհաչոցն էլ փեշակ ա, վըեր սըվերիս: – Շան հաչոցն էլ արհեստ է` որ սովորես: 13. Մինչև պած չինի, պող չի տեռնալ: – Մինչև կայծ չլինի, շիկացած ածուխ չի առաջանա: 14. Նեղ օրվա ումբրը կարճ կըինի: – Նեղ օրվա կյանքը կարճ է լինում: 15. Մերուցք չըս տեսալ, մերուցքաման էլ չը՞ս տեսալ: – Մերանը չես տեսել, մերանի ափսեն է՞լ չես տեսել: 16. Թան չըս տեսալ, թընըթաթախ քսակ էլ չը՞ս տեսալ: – Թանը չես տեսել թանը զտելու քսակն է՞լ չես տեսե՞լ: 17. Մհասուր օտելը հավաս ա, վեռը քորելը պըտըհաս: – Մասուր ուտելը հաճելի է, հետույքը քորելը` պատուհաս: 18. Ճղուպուրը պատան տաս նըստա չի կենալ: – Ընկույզը պատին տաս` կպած չի մնա: 19. Մտքումտ վըեր տեղ ինի, սարեր շոռ կտաս: – Մտքիդ որ լինի` սարեր կշրջես: 20. Կծեգը վըեր ետա տամ, էլ փռնվում չի: – Կծիկը որ քանդեմ` էլ չի հավաքվի: 21. Հմաշկուտ կնեգյը տղա չի պիրում: – Ամաչկոտ կինը տղա չի բերում: 22. Ճոխտ հավս թառեն, ճոխտ ծուն վեռեն: – Զույգ հավս` թառին, զույգ հավկիթը` հետևներին: 23. Ճեղնը կտրած տեղը վըեր կընգնե: – Ճյուղը կտրած տեղից վայր կնկնի: 24. Յա տոնս, յա կտորս: – Կամ տունս, կամ` տանիքս: 25. Հարամ հաց օտողը էրկան ապրել չի: – Պիղծ հաց ուտողը երկար չի ապրում: 26. Համ վնաս, համ տնազ: – Միևնույն ժամանակ և վնաս, և` ծաղրանք: 27. Կրակն ու քյուլաշը մին տեղ պահել չըն: – Կրակն ու անասնակեր չոր խոտը մի տեղ չեն պահում: 28. Կյարմուր խնձորին քարավ կտան: – Կարմիր խնձորին (աչքի ընկնողին) քարով կխփեն: 29. Կաղնուն տակը վըեր քանդիս, կաղենը շտղա՞ կըինի: – Կաղնու տակը որ քանդես, կաղին որտեղի՞ց էլ կլինի: 30. Լաչառեն օխտը լեչակ կըինի: – Լիրբը յոթ գլխաշոր կունենա: 31. Հանց սոտ ասե, վըեր ղորթը կոխկեն պըպըզի: – Այնպիսի Սուտ ասա, որ Ճիշտը կողքին կքանստի: 32. Էծին քոսուտը, ճիրին երե ակնան ճյուր կըխմե: – Այծի քոսոտը ջրի վերին ակունքից ջուր կխմի: 33. Յըթիմին ճակատը պենդ կըինի: – Որբի ճակատը պինդ կլինի: 34. Սուրթա թիքյան քաղցր կըինի: – Առաջին պատառը քաղցր է լինում: 35. Աշկը ուրան ըռըչին ա լյուս տամ: – Աչքն իր առջև է լույս տալիս: 36. Առանց խոխա տոնը տերտակ կըինի: – Առանց երեխայի տունը դատարկ է լինում: 37. Առանց խոխա տոնը` ճըրատած ճեղաց ա: – Առանց երեխա տունը` ինչպես ջրի հոսքը կանգնեցված ջրաղացը: 38. Անկոչ ղոնաղը շանա բեթար ա: – Անկոչ հյուրը շնից էլ վատ է: 39. Աղը կերած կաշին վետել չի: – Աղով մշակված կաշին չի հոտում: 40. Ըստըծու պահած կյառնը կյուլը օտել չի: – Աստծո պահած գառին գայլը չի ուտում: 41. Կնեգըս մըեռնե, մինն էլ կճարիմ, իմ մար վեր մըեռնե, շտղա՞ ճարիմ: – Կինս որ մահանա` նոր կին կգտնեմ, մայրս որ մահանա, նոր մայր որտեղի՞ց ճարեմ: 42. Խոխան մինչև լաց չինի, մարը ծեծ չի տալ: – Երեխան մինչև չլացի` մայրը կուրծք չի տա: 43. Կրակեն յրան յեղ չըն ածել: – Կրակի վրա յուղ չեն լցնում: 44. Ա կոժ քեզ ասիմ, ա կոլա տու սկաց: – Կուժ, քեզ ասեմ, կուլա` դու լսիր: 45. Վարթը սիրողը փոշն էլ կսիրի: – Վարդ սիրողը նրա փուշն էլ կսիրի: 46. Էշը թըկելավ ճյորե չի տըեռնալ: – Էշին ծեծելով ջորի չես դարձնի: 47. Յղըծուվեն խաթրու կութավերեն կոթան պաչում ըն: – Հանուն ձվածեղի` թավայի բռնակից համբուրում են: 48. Մարթը ուրուշու մոքյտաջ չինի: – Մարդ ուրիշի հույսով չպետք է լինի: 49. Մին ծերքավ երկու ծմերուկ չըն փըռնել: – Մի ձեռքով երկու ձմերուկ չեն բռնում: 50. Մին ծերքը՝ էն մինին մոքտաջ չինի: – Մի ձեռքը մյուս ձեռքից կախվածություն չի ունենում: 51. Թայդի ըղնողը օխտը տեղ կուկուզ կանե: – Շտապողը յոթ տեղ է կանգ առնում (կքանստում): 52. Թայդի ըղնողը տղա չի պիրիլ: – Շտապողը տղա չի բերում: 53. Կյետը հսածվեչ փոխկերքըտ եր մեր քաշիլ: – Գետ չհասած փողքերդ վերև մի բարձրացրու: 54. Հըրսընքանը ետը նըղարա չըն թխում: – Հարսանիքից հետո դհոլ չեն խփում: 55. Հըռնե մեռալը հըռնե ըն թաղալ: Անցյալ տարվա մեռելը անցյալ տարի են թաղել: 56. Արկաթը տաք-տաք կըթակին: – Երկաթը տաք – տաք են ծեծում: 57. Քամուն պերածը, քամեն կտանե: – Քամու բերածը քամին էլ կտանի: 58. Ճյուրը ըղնողը ճեղնը-ճեղնը կըղնե: – Ջուրն ընկնողը ամեն ճյուղից էլ կկախվի: 59. Ճյուրը ըղնողը փըրփորան էլ կըփռնե: – Ջուրն ընկնողը փրփուրից էլ կբռնվի: 60. Էշը՝ վըեր էշ ա, մեհետա ցեխն ըղնում: – Էշը որ էշ է, մեկ անգամ է ցեխոտվում: 61. Հըրևվանեն հարթնը սերուն կըինի: – Հարևանի հարսը գեղեցիկ է լինում: 62. Վըեսկեն ըխպըհարումն էլ պըծըպածի կանե: – Ոսկին աղբանոցում էլ է շողշողում: 63. Խաչը՝ տարը զիրավուր կանե: – Խաչն իր տիրոջը զորավոր կդարձնի: 64. Լյվոթուն ըրա, ճյուրը քըցի: – Լավություն արա` ջուրը գցի: 65. Աստուծ սարեն յեշում ա, ծյունը տընում: – Աստված նայում է սարին` ձյունը դնում: 66. Աչ ծերքավ տվողը, ծեխավ յոր կոնե: – Աջ ձեռքով տվողը ձախով կվերցնի: 67. Տընազ, տընազ շտեղ ը՞ս քյընում, քյընումում տընազ անիմ: – Ծաղրանքի ենթակա, ու՞ր ես գնում: Գնում եմ ծաղրեմ: 68. Աչավըտ տո, ծեխավըտ՝ եր կալ: – Աջով տուր` ձախով վերցրու: 69. Խալխեն տընազ ըրե, կըլոխըս եկավ: – Ուրիշին ծաղրեցի` նույնը գլխիս եկավ: 70. Հինչու վըեր վարիս, էն էլ կըհընձիս: – Ինչ ցանես` այն էլ կհնձես: 71. Քոնը՝ քոն կըպիրի: – Քունը քուն է բերում: 72. Քոն իլածն ու մըեռածը մին ա: – Քնածն ու մեռածը նույն բանն են: 73. Օղտեն ըսեցեն խե՞ վըեզըտ ծոռ ա,- ասից,- հինչը՞ս ա դյուզ… – Ուղտին ասացին.` «Ինչու՞ է վիզդ ծուռ», ասաց.` «Իսկ ի՞նչս է ուղիղ» … 74. Տաշած քարը տափեն չի մնալ: – Տաշած քարը գետնին չի մնա: 75. Յա աղն ա պակաս, յա՝ մաղը: – Կամ աղն է պակաս, կամ` մաղը: 76. Սև եզնը վըեր ընգավ, տընըկավուրնեն շըտացեն: – Սև եզը վայր ընկավ` դանակավորները շատացան: 77. Չորին նըհետ կեճն էլ ա էրում: – Չորի հետ թացն էլ է այրվում: 78. Համ նալեն ըս թխում, համ մեխեն: – Համ պայտին ես խփում համ մեխին: 79. Համ հավեն ըս փչում, համ կածին: – Եվ սառին ես փչում և` տաքին: (Իմաստային առումով.` և նալին ես խփում և մեխին ): 80. Մին ծերքը ծափ չի տալ: – Մի ձեռքը ծափ չի տա: 81. Հարամը եկավ, հալալըս տարավ: – Պիղծը եկավ` արդարս տարավ: 82. Հիշտեղ պիրակե, ընդեղ կըկըտրե: – Որտեղից բարակ է` այնտեղից է կտրում: 83. Շոնը՝ հոր, տոնը՝ հոր: – Շունն` ու՜ր, տունն` ու՜ր: 84. Էշը հինչա գյուդում, մոշը հինչա՞: – Էշն ինչ գիտի, թե մոշն ինչ է: 85. Շանը տես՝ փադը եր կալ: – Շանը տես` փայտը վերցրու: 86. Շանը տես՝ մհակը եր կալ: – Շանը տես` մահակը վերցրու: 87. Էրալ չի՝ մրկալ ա: – Չի այրել` մրոտել է: 88. Ծի նըստելը մին այիբ, վըեր կյալը՝ մին: – Ձի նստելը մի փորձություն է, իջնելը` մի: 89. Կոժըն ու կոլան մեր կըլխեն ա կոտրվալ: – Կուժն ու կուլան մեր գլխին է կոտրվել: 90. Հանց տոն չում շինալ, վըեր քընդվիլիս վա¯յ անիմ: – Այնպիսի տուն չեմ սարքել, որ քանդվելիս ողբամ: 91. Հանաքյը՝ դըգյանակ ա տըեռալ: – Կատակը դագանակ է դառել: 92. Կուռնուտըկերեն ծմերուկ ըն տիրալ: – Թևատակերին ձմերուկ են դրել: 93. Խիյարը տակռան ծոռ ա փըսալ: – Վարունգն արմատից ծուռ է բուսնել: 94. Խելք պիժինեյիս շտե՞ղ ըս իլալ: – Խելք բաժանելիս որտե՞ղ ես եղել: 95. Մին լյուն մին օղտ ըք շինում: – Լուն ուղտ եք սարքում: 96. Էշին պոզեր չի փսալ, ըսեցեն քոռակա: – Էշին պոզեր չի աճել, ասացին` քուռակ է: 97. Ըրա ինձետե, սըվերի քըզետե: – Արա ինձ համար` սովորիր քեզ համար: 98. Ժամանակը մին անկին խազնա ա՝ գիդողեն հետե: Ամեն ժամ ուրան օժն օնե: – 99. Նամուսը տըվեն շանը՝ կերավուչ: – Պատիվը տվին շանը` չկերավ: 100. Էշը եր իլած՝ էշին շոռ ա կյամ: – Էշին հեծնած` էշին է փնտրում: 101. Էշին հրսանեքյ ըն ծեն տամ, ասումա՝ ճուր կրելու ըն տանում: – Էշին հարսանիք կանչեցին, ասաց` « կանչում են, որ ջուր կրեմ»: 102. Արկաթը իմը, անձողը՝ իմը, քու թախկաթուխկատ հինչի՞ս ա: – Երաթն` իմը, 103. Ես ասում ում՝ ես սկանում: – Ես ասում եմ, ես` լսում: 104. Իրես տաս՝ աստառ էլ կոզի: – Երես տաս` աստառ էլ կուզի: 105. Եղն ու մեղրը շանը տվեն, կերավուչ: – Կարագն ու մեղրը շանը տվին` չկերավ: 106. Եղը թանգյա, ճմոռը՝ իժա՞ն: – 107. Եզնը եր ըն կըցնում, տական դանա օզում: – Եզին բարձրացնում են` տակից հորթ ուզում: 108. Կյիժը կյիժին տեսավ, ճակատը լընացավ: – Գիժը գժին տեսավ` ուրախացավ: 109. Կյառնը՝ կյուլին պահ տվեն: – Գառը գայլին ի պահ տվին: 110. Բաղդադ էլ շատ խուրմա կա, ինձ հի՞նչ: – Բաղդադում էլ շատ խուրմա կա, ինձ ի՞նչ: 111. Աստառն էլ իրես աժի: – Աստառն էլ երես արժե: 112. Արջը ուրան ահան կըկյոռա¯: – Արջն իր ահից կգոռա: 113. Արջը ծըմական խռավալա, ծմակը՝ խաբար չի: – Արջը անտառից նեղացել է` անտառը տեղյակ չի: 114. Սարերը ճռճռալին տըեղը, քոլերն ըն ճռճռամ: – Սարերը ճռճռալու փոխարեն թփերն են ճռճռում: 115. Անումը տո՝ սուփրան քցի: – Անունը տուր` սփռոցը փռիր: 116. Էշին զետկեն ա կյամ: – 117. Է՛շ, սատկիս վըեչ, էսա կյարունք ա կյամ: – Էշ, մի սատկիր` գարուն կգա: 118. Ծետը ըրազին կորեկ կտեսնա: – Ծիտն երազին կորեկ է տեսնում: 119. Քոռը հինչ կոզի՝ էրկու աչք, էն էլ պլոզ-պլոզ: – Կույրն ի՞նչ կուզի` երկու աչք, այն էլ` խոշոր: 120. Տուզնը ըրազումը հաց ա տեսնում, ծարավը՝ ճյուր: – Սովածն երազում հաց է տեսնում, ծարավը` ջուր: 121. Էշը կորալ ա, փալան ըն շոռ կյամ: – Էշը կորել է` թամբն են փնտրում: 122. Ունքը շինիլին տեղ, աշկն էլ պտառից: – Ունքը շինելու փոխարեն` աչքը հանեց: 123. Խոխան մահնա, մարը՝ շահնա: – Երեխան` պատճառ, մայրը` շահող: 124. Բոյը՝ էրկան, խելքը՝ կարճ: – Հասակը` երկար, խելքը` կարճ: 125. Օխծին կծածը կըլըվանա, լուզվեն կծածը լվանալ չի: – Օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա: 126. Փադը յոր օնիս, կյող շոնը կը գյիդա: – Փայտը վերցնես` գող շունը կիմանա: 127. Դե եք էշը ցեխան հանե: – Դե արի` էշը ցեխից հանի: 128. Վըեր տախտեղ չըս կերալ, քամակտ խե՞ ա մռմռամ: – Եթե կծու պղպեղ չես կերել, հետույքդ ի՞նչու է մռմռում: 129. Էրկու վըեննը մի չմշկում ա տիրալ: – Երկու ոտքը մի ոտնամանում է դրել: 130. Մին պել մեզ օնինք, մինն էլ Խնուշինակա եկավ: – Մի խենթը մենք ունեինք, մեկն էլ Խնուշինակից եկավ: 131. Անումը կա, ըմանումը՝ չիկա: – Անունը կա` ամանում չկա: 132. Հոռե ծառեն բար չինիլ: – 133. Մըծանաս, մեծեն ղադիրը գյիդաս: – Մեծանաս, մեր արժեքը իմանաս: 134. Էլհա էն էշն ա՝ էն փալանը: – Էլի նույն էշն է` նույն թամբը: 135. Մարթին նամուսը փափաղն ա, կընգանենը՝ լեչակը: – Տղամարդու պատիվը գլխարկն է, կնոջը` գլխաշորը: 136. Խոխան կործի տիր, հետան քյինա: – Երեխային գործի դիր` հետևից գնա: 137. Դուզ խոսկը խոխան կասե: – Ճիշտ խոսքը երեխան կասի: 138. Խոխան լաց ինիլավ կըմծանա: – Երեխան լացելով կմեծանա: 139. Մեծեն ըրածը աշխադանք ա, կերածը՝ կորած: – Մեծի արածը աշխատանք է, կերածը` կորած: 140. Լյավ ախճիգյը օխտը տղա աժի: – Լավ աղջիկը յոթ տղա արժե: 141. Հարթնը ծիին յրան, յա՞ նասիբ: – 142. Ցորեն հաց չոնիս, ցորեն լուզու էլ չոնի՞ս: – Ցորենահաց չունես, քաղցր լեզու էլ չունե՞ս: 143. Շանան մազ խոզիլը՝ աշխադանք ա: – Իմաստային առումով նույն «Շնից մազ պոկելն էլ օգուտ է»-ն է: 144. Բարը ծառան հեռե չի ըղնում: – Պտուղը ծառից հեռու չի ընկնում: 145. Էշը թըկելավ ճորե չի տըեռնալ: – Էշը ծեծելով ջորի չի դառնա: 146. Օխծը ուրան հալավը կփոխե, ամմա խասյաթը փոխել չի: – Օձն իր կաշին կփոխի, բայց բնավորությունը` ոչ: 147. Ծուվումը վըեր ճոտ ա ինում՝ ծուվվամ ա: – Ձվի մեջ որ ճուտ է լինում` ծվում է: 148. Էշին քոռակը վերջում էշ ա տըեռնում: – Էշի քուռակը վերջում էշ է դառնում: 149. Փիս օրը կըլըվանա, ամմա փիս մարթը լըվանալ չի: – Վատ օրը կփոխվի, սակայն վատ մարդը չի փոխվի: 150. Էշ կերալ ա, էշ մըծացալ: – Էշ կերել` էշ մեծացել: 151. Կյարմուր կավը, ուրան կաշին փոխել չի: – Կարմիր կովն իր կաշին չի փոխի: 152. Էրկու էշին կյարին կարում չի ճոթ անե: – 153. Ինքը լակ-լակ, կլոխը՝ թակ-թակ: – Ինքը` փուչ, գլուխը` դատարկ: 154. Շոնը հչիլավ կըստակե: – Շունը հաչելով է սատկում: 155. Տեն քըցի, ջուբս քցի: – Դեն քցի, գրպանս գցի: 156. Բողազ՝ հինչու տըեսնաս տըղտողաս: – Կոկորդ, ինչ որ տեսնում ես` դողդողում ես: 157. Էշը փլանավն ա կոլ տամ: – Էշին թամբով է կուլ տալիս: 158. Նամարդ մարթին հացը օտվել չի: – Նենգ մարդու հացը չի ուտվում: 159. Կոզնին տիրին խալիչին՝ թուլ ընգավ: – 160. Ուրան աշկեն սութունը տըեսնում չի, ուրիշին՝ չոփն ա տեսնում: – Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի` չոփն է տեսնում: 161. Ճըրաքը ուրան տակեն լուս չի տամ: – Ճրագն իր տակը չի լուսավորում: 162. Արսըզ մարթը շատ կապրե: – Կենսուրախ մարդը երկար է ապրում: 163. Քըզետե քոն ըս ինում, ուրուշու հետե արազ տեսնում: – Քեզ համար քնում ես` ուրիշի համար երազ տեսնում: 164. Մածուն օնիս, կլոխըտ քսե: – Մածուն ունես` գլխիդ քսիր: (Իմաստը` «Ճար ունես` գլխիդ ճարը տես:») 165. Լյավա փլըվկերին նհետ քաք օտիս, քան թե քըքըկերեն նհետ փլավ օտիս: – Լավ է փլավ ուտողի հետ քաք ուտես, քան թե քաքակերի հետ` փլավ: 166. Ծեռք օնիս՝ կլոխտ քորե: – Ձեռք ունես` գլուխդ քորի: 167. Կյուլին քարոզ կըրթեցեն, թա՝ պրծե՛ք, վեչխարը սարավն ընցավ: – Գայլի գլխին քարոզ կարդացին, ասաց.` վերջացրեք, ոչխարը սարն անցավ: 168. Քաչալն ուրան կըլխեն ճար կանե: – Ճաղատն իր գլխին ճար կանի: 169. Առաջ ածե, ետնան կըչկըչա: – Սկզբից ածիր, հետո կչկչա: 170. Յա ըսովի խոսքը, յա ըծովի վեղը: – 171. Էշը ուրան զռռոցեն յրան հայիլ-մայիլա: – 172. Աղվեսը խելունք ինիլավ էրկու վեննավ ա թալակը ընգնում: – Աղվեսը, խելացի լինելով` երկու ոտքով է թակարդն ընկնում: 173. Լուզուն էրկան, գոդը՝ տերտակ: – Լեզուն երկար, գլուխը` դատարկ: 174. Կորեն չընաղան տյուս եկավ, չընաղեն հավան չի կացավ: – 175. Ամեռնը, ծմեռնը մի խելքը հինչ անե: – Ամառ – ձմեռ մի խելքն ի՞նչ անի: 176. Մարթ հինչ ըխպյուրա ճուր խմե, ընդեղ պըրտողել չի: – Որ աղբյուրից մարդ ջուր է խմում` չի պղտորում: 177. Թող ասին կյեշա, ասին վուչ՝ էշ ա: – Թող ասեն տգեղ է, չասեն` էշ է: 178. Դյուզ խուսելան, փափաղս ծոռ ա: – Ճիշտ խոսելուց գլխարկս թեք է: 179. Հանց սոտ ասե, վըեր իփած հավը ծըծաղե: – Այնպիսի սուտ ասա, որ եփած հավը ծիծաղի: 180. Դուզ խուսողեն փափաղը ծակա: – Ճիշտ խոսողի գլխարկը ծակ է: 181. Դյուզ խոսքը գյափումը կասին: – 182. Եք ծոռ նստինք, դյուզ խոսինքյ: – Արի ծուռ նստենք` ճիշտ խոսենք: 183. Հազար սոտ, մին ղորթ չարժի: Հազար սուտը մեկ ճիշտ չարժե: 184. Հինչ կործ օնիմ կրմունջումը, վըեր փըթաթվիմ յափընջումը: – 185. Շանը նհետ հընգրոթուն ըրա, փադը ծեռքատ վըեր չի տինիս: – Շան հետ ընկերություն արա` փայտը ձեռքիցդ վայր չիջացնես: 186. Ծանդր տեղըտ թիթևանալ մեր: – Ծանր տեղդ չթեթևացնես: 187. Հազար չափե, մին կըտրե: – Հազար չափի, մեկ` կտրի: 188. Օխտը չափե, մին կըտրե: – Յոթ չափի, մեկ` կտրի: 189. Քըզանա մեծեն մհար պահած տեղը նստիս վուչ: – Քեզնից մեծի համար պահած տեղում չնստես: 190. Խոսկը պիրանումըտ իփի, ետնան ասե: – Խոսքը բերանումդ եփիր, հետո ասա: 191. Մին կա՝ հազար աժի, հազար կա՝ մին չաժի: – Մեկ կա` հազար արժե, հազար կա` մեկ չարժե: 192. Մարթ կա՝ մարթ ա, մարթ կա՝ մարթու կրկատան ա: – Մարդ կա` մարդ է, մարդ էլ կա` մարդու կարկատան է: 193. Ածան հավը կչկչան կինի: – Ձու ածող հավը կչկչան կլինի: 194. Բրատու ծառը կըլոխը կախ կըքցի: – Բերքատու ծառը գլուխը կախ կգցի: 195. Լիգյը հասկը կըլոխը կախ կինի: – Հատիկով առատ հասկի գլուխը կախ կլինի: 196. Բրատու ծառեն ճղները քաշ ըն ինում: – Բերքատու ծառի ճյուղերը ցածր են լինում: 197. Ճիճին ածե՝ կուկուն՝ տանե: – 198. Հիշտեղ քունն ասիս, ընդեղ էլ՝ իմը ասե: – Որտեղ քոնն ասես` այնտեղ էլ իմն ասա: 199. Հըրևանեն ախճիգյը օզիլ չըն: – Հարևանի աղջկան հարս չեն ուզում: 200. Մին տաս՝ երկու կոզի: – Մեկը տաս` երկուսը կուզի: 201. Մազը էրկան՝ խելքը՝ կարճ: – Մազը` երկար, խելքը` կարճ: 202. Մարթ կա՝ մարթ ա, մարթ կա՝ զարդ ա: – Մարդ կա` մարդ է, մարդ էլ կա` զարդ է: 203. Խոսկըտ ծընդրթիթև ըրա, ետնան ասե: – Խոսքդ կշռադատիր` հետո ասա: 204. Հինչու տնազ անիս՝ քթետ կըփըսնե: – Ինչին ծաղրես` քթիդ կծլի: 205. Էշը կերալ ըս՝ հաքվեն տյեմ ընգալ: – Էշը կերել ես` պոչի հետևից ես ընկել: 206. Վեթեսը տիրին խալիչին, թուլ ընգավ: – 207. Վեխճարեն սուրուն վըեր շոռ կյա, կաղլեգյը առաջ կըղնե: – Ոչխարի հոտը որ պտտվի` կաղն առջևում կլինի: 208. Հուվեր աղա՝ մունք ծառա: 209. Մին մարթ կարել չի լոխճու հետե լյավ ինի: – Մեկ մարդը չի կարող բոլորի համար լավը լինել: 210. Մին խոսկ օնիմ, լոխ ծոռ: 211. Շոնը կերածը՝ կըքաքե: 212. Շըեն կըենաս, շենան պատառ տյեն կըենաս: – Շեն լինես, շնից մի քիչ հեռու կանգնես: 213. Հացը շտահավ կոտին: – Հացն ախորժակով ուտեն: 214. Խընձաղա՝ քաչալ դաղա: 215. Սերավ կացեքյ, լյավ կացեքյ՝ հարուր տարե տյեմ կացեքյ: 216. Տըեղըտ սըեխ կաց, ղայիմ կաց՝ հարուր տարե տյեմ կաց: 217. Շատ ապրողը շատ չի գիդալ, շատ շոռ կըվողը՝ շատ կըգյիդա: 218. Պառավը գիտկան չար՝ կըլոխը եկած ա: 219. Կնեգյը տան ռուլն ա, հունցու օզի՝ կըքշի: 220. Աշկերս ճիրաքյ ում ըրալ, խոխա պահալ: 221. Ախճիգյը վըեր էշ նըստե, բախտը կըպենվա: – Աղջիկը որ էշի վրա նստի` բախտը կբացվի: 222. Էս երգիրը եղու պոլիգյ ա, հուվեր օզի կըլըպըզտե: – Այս երկիրը յուղի պուլիկ է, ով ուզի` կլպստի: 223. Կյումաշը գյոլումը, հաքյին՝ չոլումը: – Գոմեշը` ջրափոսում, պոչը` չոլում: 224. Վեննեն յըրան վենն ա փսալ: – 225. Ակաս, մակաս տու իր պակաս: – 226. Լըհա վենն կացած ծով ինի: 227. Հայասըզեն հավան պահվել չի: 228. Տոշիտ նըստիմ՝ մըրոքըտ քանդիմ: 229. Սուտեն ումբուրը կարճա: 230. Սոտ ըսողեն տոնը նի կացավ, վեչ մինը հըվատաց վեչ: – Սուտասանի տունը հրդեհվեց` ոչ ոք չհավատաց: 231. Հո՞ւ կըկարե մարթին ռըչին պածի տա: 232. Տռոտող վեռը թարգ չանել: – Գազաձայներ բաց թողնող հետույքն այդ սովորությունը չի թարգի: 233. Լոխ ծակ, մինը՝ լակ: 234. Էրկու ներակ մին տեղ տամ չըն: – Երկու երանի մի տեղ չի լինում: 235. Թորքը ասումա. հային ետե խելքը իմը բիդար: – Թուրքն ասում է.` «Հայի ետին խելքը իմը պետք է լիներ»: 236. Կընգանը խելքը դըբանումը կըինի: 237. Հուվեր էշ՝ ես փալան: Ով էշ` ես թամբ: 238. Սևեն սապունը հինչ անե, պելեն խրատը՝ հի՞նչ: – Սևին օճառն ինչ անի, խենթին խրատն` ի՞նչ: 239. Տանա դերան, օրհնյա դեր չինիլ: 240. Սև էծը, սև օր կըծընե: 241. Ասում ընք՝ ասումեր էշը քածա, թա քոռակն էլ ա քած: 242. Քյասիբը ուրան խելքան ա քյասիբ: 243. Մորը տես՝ ախճիգյը օզի: 244. Մոխրումը վըեր պած ինի, կրակ կըտեռնա: 245. Էծը էծին հետե լյավա, քանց մին սուրու վեխճարը: 246. Հուվեր կյող, ես շըհատ: 247. Կյողը կյողան կյուղացավ, Աստուծ տըեսավ՝ ըրմացավ: 248. Մարդ կա՝ ուրան շուխկան վախըմ ա: – Մարդ կա` իր շողքից վախում է: 249. Հարը, մարը՝ պիծի քարը: 250. Խըելքետ ծյուն կյա: 251. Բոյիտ եշիմ ուրխանամ, խելքետ եշիմ՝ պըլանամ: – Հասակիդ նայեմ` ուրախանամ, խելքիդ նայեմ` խենթանամ: 252. Այուն փեշկեն տակեն ում մըծացալ: 253. Ամեն շան մըհալ չըն քըցիլ: 254. Խոխեն վըեր պեց թողիս, կըլխետ կընըստե: 255. Մին խելքը լյավա՝ երկուսն ավելի լյավա: 256. Մին եղումըս, մին՝ դաղում: 257. Պելեն պոզեր չի ինիլ: 258. Պըելեն աղումնը Աստուծ կաղե: 259. Էքսվան կործեն ծյուն կըկյա: 260. Ղըխպին օխտը լեչակ կըինի: – Պոռնիկը յոթ գլխաշոր է ունենում: 261. Ղըխպալաց մեր տալ: – 262. Հարամ թիքյան կոլ չի քինյիլ: 263. Կյուլը կերածեն ա փեշման, կյառնը՝ տըրածեն: 264. Լյավա ըհիլյոց բախտավեր ինիս, քան՝ ջըհիլոց: 265. Թամամ խոսկը էշին կասին: 266. Ուրուշու ծերքավ կործ չըն փըռնել: 267. Վըեր ծերքավըտ կյամ չի, անել մեր: 268. Հիշտեղ հաց,՝ ընդեղ կաց: 269. Ա° կոժ քյեզ ասիմ՝ ա կոլա° տո°ւ սկաց: 270. Քարեն քացի տալավ ապրում ընք: 271. Քարան կակող հինչու տըեսնում ըս՝ կոլ տո: 272. Հավը վըեր հավ ա, ճյուրը խմում ա ըստուծուն եշում: 273. Պըելեն ումբուրը էրկան կըինի: 274. Ղըզղանեն տակը վըեր քյիրիս օտիս, հըրսընքավըտ թոռ կըկյա: 275. Տղամարդը թըքածը ետ չի լուզիլ: 276. Մըեծեն ջողաբ չըն տալ: 277. Ըստուծուն քարավ չըն տալ: 278. Աստուծ կլխատ անպակաս ինի: 279. Ըշխարքումս ամենաքախծըր պտուղը խոխան ա, ամմա թոռնը ընդանա քախծըր ա: 280. Պըռավելը այիբ չի: 281. Քավթառ էշը կյարի չի՞ օտել: 282. Հավան վըերը թոխս ա կյամ, թոխսը տիր: 283. Մաշվալ ըս, տըեռալ ղալում թակած: 284. Ղալ ըրած էշը կյուլ օտել չի: 285. Տոռնըտ քըլլած պահե, հըրևանեն կյող մեր փըռնել: 286. Դյարդը մարթյուն վեր ա քցում: 287. Ըշխարքումըս անդարդ մարթ չիկա: 288. Հավան վըեր պըլըղորտից, թոռ կըկյա: 289. Մինը հըզեր տըեռնա: 290. Էշը վըեր էրկու հետ ա զռռում, հավան փոխում ա: 291. Թութեն արաղը բութուլեն մաչին ժևեր ա կապում: 292. Աստուծ մի էրկան մուրդուվան ա շինալ, վըեր մինը պըցրանա, մինը քըշանա: 293. Կնեգյը չանան չարխու չանել, հղցումը վեննը կըենա: 294. Կընեգյ օլաբանը ռըխան գիդի չինիլ: 295. Վըեր տյուս ըս քինում հետատ եշի, բալի խազնա ըս վեր քըցալ: 296. Վըեր մի տեղա մին պյեն յոր օնիս, բիդի նորը տըեղը տինիս: 297. Շոնը հաչի՝ քյարվանը քյինա: 298. Ծուն կյուղանողը, ծի էլ կըկյուղանա: 299. Հավը տանը կըենա, կոտը օտե: 300. Ճելլի եր կընալան չի, աստուծ տալան ա: 301. Շընըճանջին պյունին նի չըն կյալ: 302. Էշան կյարունք հըրցրեն, թա՝ ինձ հինչ: 303. Կատվեն վազ տալը մինչև մարաքյը կինի: 304. Թա տիրալ ըս, եք եր կալ: 305. Մին պենը՝ մեհետ կասին: 306. Մըրդըվան, մըրդըվան տարե ա, մինը պըցրանում ա, մինը՝ քըշանում: 307. Կյողը հուրթավն էլ նի կըմննե: 308. Հավեն վըեր կոտ չի տաս, ծու չածել: 309. Հավեն հարուր հետ քիշ ըրա, էլհա մըննան ըղնում ա: 310. Ղըխպին հավան պեցուր կըինի: 311. Անումը տո, սուփրան քըցի: 312. Մոր բախտը՝ ըխճըկանը փեշկումը կըինի: 313. Սարը սարեն նի չի կյալ, մարթը մարթին նի կըկյա: 314. Շըները քուլուլ կացեն, օզողեն բախտը պիրավ: 315. Մոկունը վեր ըղնումա կարասը` մուրտառումա: 316. Էրկու ղոչու կըլոխ մին ղըզղանում իփիլ չըն: 317. Խաթան նըհախ տըեղան կըինի: 318. Ծովն ըղնողը թոռան վախել չի: 319. Քաշեն խընամեն քըչեղակը կըինի: 320. Ըռըխեն յեշի, քաշ տալիս տըրխըմաշին: 321. Ճըպատըտ քոլատ կըտրե: 322. Թըմբալին հետե ամեն օր գիրեգի ա: 323. Հայ-հայը քյեցալ ա, վայ-վայն ա մնացալ: 324. Պյուլերը շատ կոխ չըն տալ: 325. Քու եղըտ քյեզ ինի, իմ թանես նի չի կյաս: 326. Թանես թթո չասիս: 327. Հարթնեն լյավը չինիլ, ըխճըկանը՝ փիսը: 328. Շոնը քյընում ա, շախկան ռըխեն: 329. Խոխան հիշքան ազիզ ինի, խրատը նանա ազիզ կըինի: 330. Հազար մանեթ պարտքս ինի, մըրթըմաչի մարթըս ինի: 331. Տու ինձ պահե բոխճիմաչի, ես քեզ պահիմ մարթամաչի (շորը): 332. Համ շանան ա, համ՝ տանան: 333. Մեղր ծախողը, մանները լյուզ կտա: 334. Հինչու վըեր փըրթիս, էն էլ տյուս կըտաս: 335. Շանա շատըն, կյուլա՝ խրեգյ: 336. Մոկնեն կյուզը Քյուռեն էլա օքութ: – Մկան մեզը Կուր գետին էլի օգուտ է: 337. Սարերը ըրուտալին տեղ, քարերն ըն ըրոտում: 338. Ճորուն պիհրը վըեր տյուս կյա, ուրան քմակեն նի կըկյա: 339. Հացը դուշմանին տոռնը կըտանե: 340. Շոնը շանը մըեսը կոտե, վըեսկեռը թող չանիլ: 341. Քառը սկանալ չի, կընըմընցնե: 342. Վախե ճըղարան ու լըղարան: 343. Վախե էն կյետան, վըեր վըեչ վշշամ ա, վըեչ թըշշամ: – Վախեցիր այն գետից, որ ոչ վշշում է, ոչ էլ` թշշում: (Հանդարտ գետից վախեցիր): 344. Ախպերը ախպորը մեռնելը օզիլ չի, ամմա փիս ապրելը կոզի: – Եղբայրը եղբոր մահը չի ուզի, սակայն վատ ապրելը կուզի: 345. Ընցած օրերեն պեն չի հըսնել: 346. Էն վաղ ար, վըեր էշը կաղ ար: 347. Մոտե հըրևանը հեռե պարիկաման լյավա: 348. Քյոհնա տըերմանը քամուն չըն տալ: – Հին ծղոտը (դարմանը) քամուն չեն տա: 349. Պըելեն կըլոխ տընողն ա պել: 350. Ուրուշու հետե փոս կըտրողը ինքյը կըղնե մաչը: 351. Ճուրն ուրան տըեղավը կըքյինի: 352. Սաբաբ տըեռնողը քյաբաբ կըտեռնա: 353. Տղամարթ ում, խոսկես տարն ում: 354. Անե Հուրին, ծաղկե Փյուրին: 355. Էշին ըրած, ծիին կերած: 356. Մոշը հըսնելավ սըվանում ա, մազը՝ սիպտակում: 357. Ծակ վըդրումը ճյուր չի կենում, ծակ կըլխումը՝ խելք: – Ծակ դույլի մեջ ջուրը չի մնում, ծակ գլխում` խելք: 358. Խոխան հորավը եթիմ չինիլ, մորավը եթիմ կըինի: 359. Աշուղեն խաղը վըեր պրծնում ա, նեյնիմ-նեյնիմն ա ըղնում: 360. Օզում ըս շալվար կյենաս, վեռետ նի չի կյա՞: 361. Ծյունին տակեն յեխտը կյարունքը պեց կըինի: 362. Չինավ հոնձ անողը, սամավ էլ հոնձ կանե: 362. Վըեննըտ յորղանըտ ըգյորա մեկնե: 363. Կյառնը կյուլին պահ չըն տալ: 364. Մըեծ-մեծ տըներ, տուզնը՝ շըներ: 365. Շատ ծըծաղեն վըերչը լաց կըտեռնա: 366. Ուրուշու ծին եր ինողը ճելլի վըեր կըկյա: 367. Էծին քամակն ա պըեց, վըխճարեն հավան չի կըենում: 368. Կոտրած քըթոլյու նման խուսկեն մաչը չըն ըղնել: 369. Կըկողան մին տյուս կըկյա, պըենդան՝ երկու: 370. Ծոխը ամեն հուրթավ էլ եր կընցնե: 371. Շանը քըշտավը առանց մըհակ քինիլ չըն: 372. Օխծը, վըեր օխծ ա, ճուր խմելիս կծում չի: 373. Պեցուր սարեն ծյուն կըկյա: 374. Քուռանա էն աշկը, վըեր առաջ ուրան չի տըեսնալ: 375. Միչև խելունքը մտածե, պելը կետը անց կըկենա: 376. Շոնը շանը վըեննը կոխել չի: 377. Ճոտերը աշունքն ըն հըմբարում: 378. Զառեն ղադիրը զարգարը կըգիդա, յարեն ղադիրը յարը կըգիդա: 379. Մոկնեն կյուզը ճըղացեն շահն ա: 380. Չուրաթանեն լյավը կատուն կոտե: 381. Յա ջուբումըս, յա փորումըս: 382 . Ճըպատը քոռ աշկեն նի կըկյա: 383. Հիշքան խոզին կըլոխը մըծանա, ինքն ա տըննական:384. Կըռվումը չամենչ չըն պըժենում: 385. Եղը շուրվեն խարաբ չանել: 386. Մուշտարին քոռ կըինի: 387. Լյավ արտեն մաչին էլ կածուկ կըինի: 388. Հիշքան սարը պեցուր ինի, կըլխեն ծունը շատ կըինի: 389. Թամքած էշը ծի չի տըեռնալ: 390. Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի: 391. Բըզարումը կորած հընգերը տանը կըքըթենան: 392. Ծուն ծմերուկի չափ բիդար: 393. Ճըղըցպանեն քըեթը միշտ ըյլերոտ կըինի:394. Լյավ ծաղկեն յրան մըղրաճանջ շատ կըինի: 395. Շամը լաց ինիլավ էրվում ա, ուրուշու լուս տալի հետե: 396. Ասլանը ասլան ա, էքյ ինի, թա վըերց: 397. Մին ծու իփիլավ մին ճոտ ըս խեխտում: 398. Աջալը վըեր կյամ ա, մաջալ չի տամ: 399. Ծուկունը հիբի իփիս թազայա: 400. Կընգանը քանդած տոնը աստված էլ չի կարել շինի: 401. Քոնը եր կացավ, զերթունեն զուրթնըցրավ: 402. Փուլը մարթին տանում ա երգինքը, մնել ընդըղան վըեր քցում: 403. Մին հաց պակաս կեր, մին ծառա փըռնե: 405. Ապրել կա, մըռնելա բեթար ա: 406. Մինը խմինքյ, մնա օխտը: 407. Թաթը կոթան կըտրցնել չըն: 408. Կործեն շատը խրեգյ խոսողը կանե: 409. Խինդեղնուն տակռուն մընեշակ չի փըսնել: 410. Խոզը վըեր խոզ ա, ուրան տըեղը ետ-ետա անում: 411. Կընգանը վըեչ հար կըինի, վըեչ մար: 412. Մինը կըեր, մինը՝ մատաղ ըրա: 413. Տըռիմ ես, բոմփիմ քյեզ: 414. Յեմուշը վըեր տյուս ա կյամ, խիյարը ընհամում ա: 415 Կածյուկը վըեր տյուս ա կյամ, էշին հետե կյարունք ա: 416. Շոն ինիս, կյուլ ինիս, տանը կուծինը չինիս: 417. Ապրանքը տըեռնը կըքաշի 418. Հունցու շոռ ըս տամ, էլլհա բիդի տոն ըս կյամ: 419. Քոչին մաչին չըխարակ չըն մանել: 420. Օտող-խմող, տուզնը քոն ինող: 421. Անողը պըրծավ, ասողը՝ վեչ: 422. Տանը մըեծը տանը կուծի խոխանա: 423. Տղամարթը խոսկեն տար կըինի: 424. Վըեղը վըրողեն, պերքը ուտողեն: 425. Շոնը քյեցավ, հաքյին՝ հաց: 426. Կորավ ապրանք, կորավ հոքի: 427. Դուշմունոթուն կա, դուստոթուն ա տըեռնում: 428. Մարթ ուրան կծոն լյավ ա օտում, քան ուրիշի մեղրը: 429. Մոկունը նի մննե մարաքյը, տուզնը տյուս չի կյալ: 430. Էշը էշին կարում չի թակե, փլանեն ա վըեր թակում: 431. Կյետը նի մննողեն վըենները կըթրչի: 432. Կընգանը շառը ուրան յրան կըինի: 433. Ներակ ինձ, կաթնավ պրինձ, իմ քուր քինա, հերթը՝ ինձ: 434. Խոսկըտ շըքյարավ ում կտրում: 435. Ըրբան ճըռռալին տըեղ, ըրբաչին ա ճըռռում: 436. Յըմուշին լյավը աղվեսն ա օտում: 437. Փըշըկատարը մինչև կեսօր տուզնը կըմնա: 438. Ճիրին պերածը՝ ճյուրը կըտանե: 439. Շանը անումը տո՝ մըհակը եր կալ: 440. Ռեխը՝ զըեռ, փոխկը՝ ճոթռած: 441. Քավթառ եզնը կետիլ չի: 442. Թա կյողը տանան ինի, եզնը հուրթավը տյուս կոնե: 443. Էծին քամակը միշտ պյեցա՝ ծիծաղում չըն, վըխճարեն քամակը մեհետ պեցվում ա՝ ծիծաղում ըն: – Այծի հետույքը միշտ բաց է` չեն ծիծաղում, ոչխարի հետույքը մի անգամ բացվում է` ծիծաղում են: 444. Մըչանք յեխտուտ ա, վըեր օխծին ռըխեն միզիս, կըստակե: 445. Տըենակը վըսկեռեն տյեմ ա ընգալ: 446. Հացետ մինը կըեր, մինը՝ մատաղ ըրա: 447. Հացես վայիս մըեր տըեռնալ: 448. Էշին նըհետ հընգրոթուն անողը յա քացի կտա, յա կըկծե: – Էշի հետ ընկերություն անողը կամ քացի է տալիս, կամ` կծում: 449. Մին խոսկ օնիմ՝ լոխ ծոռ: 450. Տերտակ կըլոխը կըզընգա: 451. Անողը պրծավ, ասողը՝ վըեչ: 452. Փսորը ծունավ չըն անել: 453. Սևը՝ խներեն, սիպտակը՝ շներեն: 454. Սև չամենչը խանեն ջուբումը կըինի: 455. Ուրուգյունը ծերքավ լվաց, ուռութանան՝ կեռքավ: Աղբյուրը՝ granish.org | |
|
| |
| Всего комментариев: 0 | |