12:05
Արցախցիները կմասնակցեն միջազգային փառատոնին

Փետրվարի 16-22-ը Մոսկվայում կայանալիք «Նվագում եմ երկու գործիքի վրա» կատարողական վարպետության միջազգային չորրորդ փառատոնին կմասնակցեն նաև Արցախից:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Արցախից կմասնակցեն Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի աշակերտ Վիլեն Լալայանը` դաշնամուր ու կլառնետ գործիքներով, և Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի աշակերտ Տիգրան Գրիգորյանը՝ դաշնամուր և ակորդեոն գործիքներով:

Նախարարի խոսքով՝ գերատեսչությունը կաջակցի,  որպեսզի նրանք լիարժեք մասնակցություն ունենան մրցույթին:

Просмотров: 519 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: փառատոն | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0