18:33 Արբակ Խաչատրյան․ «Ամեն ժամանակն ունի իր արժեքները» | |
|
( Թե ինչպես Շահումյանի գրավումը կանխվեց՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նիստի կանգնեցման հաշվին) «Առավոտ» օրաթերթում հրապարակված, լայն արձագանքի արժանացած «Ինչպես բացվեց Սադախլոյի անցակետը և վրացական ցորենը եկավ Հայաստան» վերտառությամբ հարցազրույցը նորահայտ փաստեր վավերագրելուց զատ, հետաքրքիր այլ մանրամասներ իմանալու շարժառիթ հանդիսացավ: Ի մասնավորի, խոսքը վերաբերում է հարցազրույցում հիշատակված անկախ իրավապաշտպան, քաղաքական վերլուծաբան Արբակ Խաչատրյանին առնչվող հատվածին: ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետի՝ ոստիկանության գնդապետ , պահեստազորի սպա Սահակ Սալնազարյանի առավելապես քողարկված ու նկատելիորեն «ժլատ» ակնարկն էլ դրդեց վերստին դիմել նրան՝ նորանկախ Հայաստանի պատմության այդ հատվածի անծանոթ էջերին առնչվող որոշակի մանրամասներ ճշտելու ակնկալիքով: - «Առավոտ» -ին տված հարցազրույցում Դուք անդրադարձել եք պատմական կարևորության իրադարձությունների: Ուշագրավն այն է, որ դրանցում ներգրավված են նորանկախ Հայաստանի կյանքում էական դերակատարություն ունեցած անձինք, որոնց մասին ցայսօր երբևէ չի հիշատակվել: Ի տարբերություն «բեմահարթակում» եղած հայտնի դերակատարների, նրանց անունը լրատվամիջոցներում երբևիցե չի շրջանառվել։ Հետաքրքիր է, ինչո՞ւ որոշեցիք տասնյակ տարիներ անց միայն վերհիշել անցյալը, ինչո՞ւ հենց հիմա: Դա պայմանավորվա՞ծ է արդյոք, ներքաղաքական զարգացումների նորօրյա ընթացքով: - Ինչու հիմա՞… Հիմա, որովհետև մեր երկիրը կրկին հայտնվել է լրջագույն փորձությունների շեմին: Իմ խորին համոզմամբ, երբ աշխարհը թևակոխել է անորոշության փուլ, երբ Հայաստանի առջև ծառացել են ներքին ու արտաքին լրջագույն խնդիրներ, հիմա առավել քան երբևէ, կարևոր է խոսել ոչ թե «կինոյի տղաների», այլ՝ իրական «խաչակիրների» մասին: Արբակ Խաչատրյանը՝ հենց նման մարդկանցից է: 90-ականների ծանր տարիներին նրա կողմից ձեռնարկված մի շարք քայլերի շնորհիվ մենք կարողացանք դուրս գալ գրեթե անհնարին թվացող իրավիճակներից: Եվ այսօր, երբ կրկին ծանր ժամանակներ են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար, նա նորից հանդես է գալիս հայրենանպաստ մի շարք նախաձեռնություններով։ Ավելորդ չեմ համարում ընդգծել, որ երբևէ չլինելով և ոչ մի իշխանության (այդ թվում՝ ներկայիս) «մարդը», նրան մշտապես հաջողվում է միջպետական մակարդակներում լուծել Հայաստանի համար կենսական նշանակության հարցեր։ Նա նույնը նաև այսօր է անում։ Նրա անմիջական նախաձեռնությամբ արդեն երկու տարի է ինչ գնում է Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ինտելեկտուալ շրջանակների միավորման գործընթացը, որն արդեն իսկ տալիս է իր պտուղները: Խիստ ներկայացուցչական այդ համաժողովին՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի երիտասարդական կազմակերպություններից բացի, մասնակցել են նաև ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, Գերմանիայի Դաշնության ներկայացուցիչները: - Եթե պատմեք․․․ - Ախր որ մեկը պատմես…Պատմեմ այն մասի՞ն, թե ոնց ռուս ընկերների օժանդակությամբ, երբ օլիգարխ հասկացողությունկօ չկար, Հայաստանի նորաստեղծ Ճանապարհային ոստիկանությանը մեքենաներ նվիրեց: Կամ այն մասի՞ն, թե ինչպես նրա աջակցության շնորհիվ հայ-ադրբջանական սահմանին ԽՍՀՄ զորքերի կողմից ձերբակալված , Ադրբեջանին փոխանցված ու գրոհային որակված կիրովականցի 11 ոստիկանները վերադարձան հայրենիք: Մոսկվայի «Սևաստոպոլ» հյուրանոցում հանդիպելով ԽՍՀՄ Դատախազության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Արբակ Խաչատրյանը նրանց միջոցով կազմակերպեց հատուկ քննչական խմբի մեկնումը Բաքու։ Ի վերջո, այդ քննչական խմբին էլ հաջողվեց Ադրբեջանի դատախազությանը ստիպել հայաստանցի 11ոստիկանների գործը փոխանցել հայկական կողմին ու ոստիկաններին վերադարձնել Հայաստան։ Արբակի զանգից հետո էլ Ղազախի անցակետում (ես այն ժամանակ՝ գումարտակի հրամանատարն էի) հունիսի 22-ին մենք դիմավորեցինք մեր ոստիկաններին: Պետք էր միայն տեսնել տղաների ռեակցիան, երբ միութենական քննչական կոմիտեից իմացան, որ վերդարձվելու են հայրենիք։ «Եթե Արբակն ու Մամուկան (Իլյա Գվարիշվիլին) չլինեին, սարսափելի է անգամ մտածելը, թե ինչ կլիներ Մառնեուլիով Հայաստան փոխադրվող բեռների հետ: Բացառապես նրանց հեղինակության հաշվին հաջողվեց ցորենը հասցնել Հայաստան: Ավելին ասեմ՝ առանց Մամուկայի և Արբակի միջամտության՝ պայթեցված կամուրջը ոչ էլ կվերականգնվեր: Ցորենի էշելոնի վրա Մամուկան գիշերներ էր անցկացնում: Որպես պրեֆեկտ, այդ օրերին Հայաստան ուղարկվող ցորենի հարցում ճիշտ է, ես էլ եմ որոշակի դերակատարություն ունեցել, բայց իմ ներդրումը՝ տղաների արածի համեմատ շատ համեստ է։ Ափսոս այսօր չկան Շևարդնաձեն ու Սիգուան (Վրաստանի նախկին նախագահն ու վարչապետը), նրանք շա՜տ բան ունեին պատմելու Արբակի մասին»,- իր խոսքն ամփոփեց Մումլաձեն (1992-95թթ.Մառնեուլիի շրջանի գամգեբելի(պրեֆեկտ)) … - Վերադառնանք մեր զրույցի շարունակությանը: - Իհարկե: Հա, բայց այս մասին էլ չեմ կարող չխոսել: Վրացական կողմին հատկացված խոշոր նվիրատվության շնորհիվ Արբակին հաջողվեց կազմակերպել ցորենով բարձված 150 «Կամազ»-ների մուտքը Հայաստան։ Իբրև երախտագիտության դրսևորում նա հիմա էլ 1992-2003թթ.-ին Վրաստանի նախարարական գրասենյակի վարչական մարմինների բաժանմունքի ղեկավար Իլյա (Մամուկա) Գվարիշվիլիի անունով փողոց անվանակոչելու առաջարկով դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Արբակ Խաչատրյանի մասին ոչինչ ասած չեմ լինի, եթե չնշեմ, ես կասեի՝ բախտորոշ երկու դրվագի մասին: Առաջինը՝ դա վերաբերում է ԽՍՀՄ ԶՈՒ հատուկ ջոկատայինների ներխուժման և ուժային գործողությունների կանխմանը Շահումյանում: Անուրանալի է Արբակ Խաչատրյանի ունեցած դերակատարությունը այդ հարցում: Հենց նրա միջնորդությամբ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի անդամ, ԼՂԻՄ հարցով միութենական դիտորդական-վերահսկողական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ֆոտեևը կապվեց ԽՍՀՄ ԶՈՒ վերջին մինիստր մարշալ Եվգենի Շապոշնիկովի հետ ու տեղի ունեցավ անհավանականը։ Շահումյան ներխուժելու պատրաստ զորքերը հետ քաշվեցին… Պատկերացնո՞ւմ եք, դա իրականություն դարձավ՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նիստի կանգնեցման և Շապոշնիկովի հետ կապվելու հաշվին: Իսկ Ղարաբաղյան պատերազմի օրհասական պահին պռնկեպռունկ զենքերով բեռնված վեց «Բոինգ»-ների վայրէջքի մասին ապագա սերունդները կխոսեն: Բավարարվեմ միայն հանրապետության Առաջին Նախագահի՝ «Արբակի ոսկե կիսանդրին Արցախում պիտի կանգնեցվի» գնահատականը հնչեցնելով … Երբ Արբակին փոխանցեցինք նախագահի խոսքերը, նա միայն քմծիծաղ տվեց․․․ Ավելին ասել չեմ կարող, իրավունք չունեմ… Հ․Գ․1 Այսօր, աշխարհում մոլեգնող կորոնավիրուսային համաճարակի պայմաններում, Արբակ Խաչատրյանը ձեռնամուխ է եղել տարածաշրջանային լրջագույն ծրագրի կյանքի կոչմանը։ Այն «փակ սահմանների» խնդրի լուծման առումով կենսական նշանակություն ունի Իրանի, Հայաստանի և Վրաստանի համար։ Զուգահեռաբար, առանց պետական որևէ օժանդակության, իրականացվում են աշխատանքներ՝ մշկութային աննախադեպ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ, որոնցում ներգրավված են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևմուտքի արվեստի ականավոր դեմքեր։ Ուշագրավ ևս մեկ փաստ․ Արբակ Խաչատրյանի իրավահաջորդները՝ կինն ու տղան, պատրաստվում են հանդես գալ դատական երկու հացով՝ մեկը Հայաստանում, մյուսը Ռուսաստանում։ 90-ականներին Հայասատանի իշխանության առաջին դեմքերի իմացությամբ սկսվեց Արբակ Խաչատրյանին ամեն գնով չեզոքացնելու գործընթացը։ Նրան մի քանի անգամ կալանավորեցին, օրինականության աղաղակող ոտնահարմամբ Խաչատրյանների ընտանիքից խլվեց նրանց ամբողջ ունեցվածքը։ Ըստ փաստաբանների՝ նրանց ձեռքի տակ եղած փաստաթղթերն ու ապացուցողական բազան միանշանակ բավարար է վերկանգնելու Խաչատրայններին հասցված նյութական և բարոյական վնասը։ Ոչ պակաս աղմկահարույց է լինելու նաև ՌԴ իշխանություններին ներկայացվելիք դատական հայցը։ 2003թ․-ին Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, կիսապաշտոնական նամակ են հղում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն (ФСБ)` խնդրելով լուծել ՌԴ նախագահի մարդու իրավունքների հանձնակատարի խորհրդական Արբակ Խաչատրայնի հարցը։ Նամակի մասին տեղյակ է լինում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը (compromat.ru, iz.ru, argumenti.ru)։ Ընդծենք, որ Հայաստանում այդ ժամանակ նախագահական ընտրություններ էին և ընդդիմության միավորման պարագայում Ռոբերտ Քոչարյանը շանս չուներ եկրորդ ժամկետով նախագահելու երկիրը։ Իսկ Խաչատրյանը էական ազդեցություն ուներ երկրի ներքաղաքական գործընթացներում։ Ռուսաստանի հատուկ ծառայություններին ուղղված նամակում Խաչատրյանին չեզոքացնելու փաստարկները որքան որ ժպիտ առաջացնող են, նույնքան էլ խոսուն են։ Ինչ ասես, որ չկար այդ նամակում․ «իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպողն է, նա Ուսամա Բին Լադենի և իսլամիստական ծայրահեղականների մեծ բարեկամն է, չեչեն գրոհայիններին մատակարարել է «Իգլա» զենիթահրթիռային համալիրներ» և ֆանտաստիկայի ժանրից այլ «տվյալներ»։ 2003թ․-ին Արբակ Խաչատրյանը կալանավորվում ու 2,5 տարի անկացնում է տխրահռչակ «Լեֆորտովոյի» մեկուսարանում։ Հ․Գ․2 Մեկնաբանության ակնկալիքով դիմեցինք նաև Արբակ Խաչատրայնին։ Դատական հայցերի առումով նա միայն կարճ նշեց, որ Հայաստանի տասնյակ տարիներ թալանված ու մաշված բյուջեի պարագայում նա թույլ չէր տա հայցն ուղղել ընդդեմ պետության։ Ինչ վերաբերում է Հայաստանի նոր իշխանությունների հետ համագործակցելուն՝ իրավապաշտպանն ընդգծեց․ Հայաստանի նախորդ ղեկավարներն էլ էին այդպիսին երբ եկան իշխանության։ Ընդ որում, նրանք պատերազմի միջով անցած տղաներ էին։ Բայց տեսանք, թե փողն ու իշխանությունը ոնց այլասերեցին նրանց։ Հոշոտեցին երկիրը։ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ հենց սկզբից գնալ իրական կառուցվածքային բարեփոխումների ճանապարհով։ Արդյունքում, բանկերն ու ֆինանսական ռեսուրսները, դատական համակարգն ու ուժային կառույցները շարունակում են տնօրինել նախորդները։ Մյուս կողմից կորոնավիրուսը պարզպաես բոլոր ուղղություններով քանդում է երկիրը։ Վարակվածների ու մահվան թվերի մասին չխոսեմ։ Վարակի տնտեսական հետևանքները շատ շուտով զգացնել են տալու իրենց։ Եվ ամենատարակուսելին՝ երբ ներկայացվում է կոնկրետ ծրագիր կամ տրվում են հստակ խորհուրդներ տարբեր ոլորտներում խնդիրներ լուծելու համար, անմիջապես բախվում ես չինովնիկների «խանդին»։ Նրանց թվում է, թե իշխանության գալու կամ իրենց պաշտոնը խլելու հավակնություններ ունես։ Կարծես ամեն մեկը իրեն Նապոլեոն է պատկերացնում։ Էլ չգիտեն, որ Նապոլեոնը կործանեց Ֆրանսիան (ժպտում է-խմբ․)։ Ու պատմական օրինաչափություն է՝ երբ մի կենտրոնը փլուզվում է, տեղը նորն առաջանում։ Հիմա դուք ասեք՝ արդյո՞ք ժամանակն է համագործակցելու Հայաստանի նոր իշխանությունների հետ, թե՞՝ ոչ»։ Խմբագրության կողմից․ Իրականում բարդ էր այս նյութը պատրաստելը․ ամեն մի դրվագ վերը նկարագրվածից մի գրքի սյուժե է։ Իսկ Արբակ Խաչատրյանը կտրականապես դեմ է «փիառվելուն»։ Սակայն մենք հետամուտ ենք լինելու բոլոր պատմական դրվագները վերհանելուն ու հնարությանը ներկայացնելուն։ Վերջաբանի փոխարեն մեկ մեջբերում Խաչատրայից․ «Աշխարհի լիդերները, բնականաբար, ցանկանում են, որ իրենց երկրները զարգանան, ժողովուրդը լավ ապրի, սակայն դա նրանց մոտ ոչ միշտ է ճիշտ ժամանակին ստացվում։ ՌԴ նախագահ և պատմություն փոխող Վ․Վ․ Պուտինը շուրջ երեք տասնամյակ գերտերությունը ղեկավարելուց հետո, վերջերս օրենսդրորեն ամրագրեց, որ պետական պաշտոնյան իրավունք չունի ունենալ երկքաղաքացիուիթյուն և դրսում բանկային հաշիվներ: Իսկ Հայաստանի ղեկավարներին, նույն Պուտինը, ոչ միայն քաղաքացիություն է շնորհում, այլև առաջատար ընկերությունների ակցիաներ է նվերում։ Ավարտելով իր խոսքը՝ Խաչատրյանը հորդորեց անընդհատ չմեղադրել մախկին ղեկավարներին։ Մեղավորը արատավոր համակարգն ու դրա կատարածուներն են։ Պայքարել պետք է հենց այդ համակարգերի ու դրանց ադեպտների դեմ։ Իսկ նախկիններն այլևս նախկին են։ Այնպես որ, ամեն ժամանակն ունի իր արժեքները»։ scannews.am: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |