11:38
Արարատ Միրզոյան․ Շվեդիան ոգևորիչ օրինակ է մեր համար

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Ավարտվել է Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի պաշտոնական այցը Հայաստան։ 

«Ավարտվեց Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի պաշտոնական այցը Հայաստան։ Ուրախ էի Հայաստանում ընդունել իմ գործընկերոջը և նրան ուղեկցող խորհրդարանի երեք փոխնախագահներին ու բոլոր ֆրակցիաների ղեկավարներին, ծանոթացնել նրանց մեր մշակույթին ու պատմությանը։

Մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությունից հետո Շվեդիան անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեց մեր երկրի նկատմամբ և պատրաստակամություն հայտնեց աջակցել մեր բարեփոխումներին։

Որպես այդ պատրաստակամության գործուն ապացույց՝ Շվեդիան նախորդ տարի մաս կազմեց մեր ընտրական համակարգին աջակցող միջազգային ծրագրին և այժմ մասնակցում է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ընդլայմանն աջակցող մեկ այլ ծրագրի։

Բացի այդ, երկու ամիս առաջ Շվեդիա կատարած իմ այցի վերջին օրը՝ հունիսի 13-ին, Շվեդիայի կառավարությունը փոփոխություն կատարեց իր համապատասխան փաստաթղթում (Swedish Reform Cooperation in Eastern Europe, Western Balkans and Turkey 2014-2020)՝ հնարավորություն բացելով Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունն ընդլայնելու համար։ Ընթացքի մեջ են մի շարք համատեղ ծրագրերի մշակման աշխատանքները։

Շվեդիան իրավամբ համարվում է հասուն ժողովրդավարության երկիր և ոգևորիչ օրինակ է մեր համար»,- գրել է Միրզոյանը։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 503 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Արարատ Միրզոյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0