10:40
Առանց Արցախի՝ Հայաստանն անօդ տարածություն է․

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Իշխանություններից լքված մարդիկ շարունակ սպասում են ինչ-որ հրաշքի... Հրաշք, որը կբացի որոշակիության տանող, թեկուզ, մի փոքրիկ արահետ: 

Անտերության ուրվականն, ասես, թափառում է այսօրվա Հայոց աշխարհով մեկ: Ամենուր անորոշություն է և հուսահատ տրամադրությունների խառնաշփոթ: Իշխանություններից լքված մարդիկ շարունակ սպասում են ինչ-որ հրաշքի... Հրաշք, որը կբացի որոշակիության տանող, թեկուզ, մի փոքրիկ արահետ: Բայց օրը տակավին սկսվում և ավարտվում է մարդկանց սպասումներին հակառակ:

Առավել ծանր է նրանց վիճակը, ովքեր կորցրել են ոչ միայն որդի և հարազատ, այլև տուն ու տեղ... Նրանք այլևս անզոր են զսպելու այն ահավոր ցավը, որն օրնիբուն հետապնդում է նրանց... Իրավիճակը փոխելու ելքը մեկն է՝ վերջապես ժողովրդով գիտակցել այն մարդու անկարողությունը, որն այսօր ներկայանում է որպես ազգի առաջնորդ, բայց եղել ու մնում է, թերևս, իմ կարծիքով, այդ ազգին գիտակցաբար կործանման տանող անուղղելի...

Հ. Գ. -Առանց շատ-շատ արժեքների Հայաստանը կարող է ապրել, բայց առանց Արցախի՝ Հայաստանն անօդ տարածություն է: Մի մոռացեք, որ ապրելու համար շնչելը պարտադիր անհրաժեշտություն է...»:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 306 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Սենոր Հասրաթյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0