19:00 Առակ տրամաբանության և կյանքի իմաստի մասին | |
|
20-րդ դարի սկզբներին, երիտասարդ հրեան գալիս է նյու յորքյան հանրաճանաչ րաբբիի մոտ և ասում, որ ուզում է ուսումնասիրել Թալմուդը: – Դու արամերեն գիտե՞ս, – հարցնում է րաբբին: – Ոչ: – Իսկ եբրայերեն: – Ոչ: – Իսկ մանուկ ժամանակ ուսումնասիրե՞լ ես Թոուր: – Ոչ րեբբե: Բայց դուք մի անհանգստացեք: Ես ավարտել եմ Բերկլիի փիլիսոփայության ֆակուլտետը և նոր եմ պաշտպանել փիլիսոփայությունից գիտական ատենախոսությունս՝ Սոկրատի փիլիսոփայության տրամաբանություն թեմայով: Եվ այժմ, որպեսզի լրացնեմ իմ գիտելիքներում մնացած բաց տեղերը՝ ուզում եմ մի փոքր Թալմուդ ուսումնասիրել: – Դու պատրաստ չես Թալմուդ սովորել, – պատասխանում է րաբբին, – սա մարդու կողմից գրված ամենախորը գիրքն է: Բայց քանի որ դու պնդում ես, ես հատուկ քո համար կկազմակերպեմ տրամաբանության թեստ: Կկարողանաս լուծել այն՝ ես կպարապեմ քո հետ: Երիտասարդը համաձայնվում է և րաբբին շարունակում է. – Երկու մարդ իջնում են ծխատար խողովակով: Մեկը դուրս է գալիս մաքուր դեմքով, մյուսը՝ մրոտված: Նրանցից ո՞վ կգնա լվացվելու: Երիտասարդ փիլիսոփայի աչքերը զարմանքից «դուրս են պրծնում». – Սա՞ է տրամաբանության թեստը: Րաբբին գլխով է անում: – Դե իհարկե նա, ում դեմքը մրոտ է: – Ճիշտ չէ: Մտածիր տրամաբանորեն՝ նա, ով մրոտ դեմք ունի, կնայի մաքուր դեմքովին և կմտածի, որ իր դեմքն էլ է մաքուր: Իսկ նա, ում դեմքը մաքուր է, կնայի մրոտի դեմքին և կմտածի որ ինքն էլ է կեղտոտվել և կգնա լվացվելու:
– Շատ լավ երիտասարդ: Երկու մարդ իջնում են ծխատար խողովակով: Մեկը դուրս է գալիս մաքուր դեմքով, մյուսը՝ մրոտված: Նրանցից ո՞վ կգնա լվացվելու: – Բայց դուք նոր բացատրեցիք՝ նա ում դեմքը մաքուր է: – Ճիշտ չէ: Երկուսն էլ կգնան լվացվելու: Մտածիր տրամաբանորեն՝ նա, ով մաքուր դեմք ունի, կնայի մրոտին և կմտածի, որ իր դեմքն էլ է մրոտված: Իսկ նա, ով մրոտված է, կտեսնի որ երկրորդը գնում է լվացվելու՝ կհասկանա, որ ինքն էլ է մրոտված և նույնպես կգնա լվացվելու: – Ես այդ մասին չէի մտածել: Ապշելու բան է: Ես տրամաբանական սխալ էի թույլ տվել: Րեբբե, խնդրում եմ, ևս մեկ թեստ: – Շատ լավ: Երկու մարդ իջնում են ծխատար խողովակով: Մեկը դուրս է գալիս մաքուր դեմքով, մյուսը՝ մրոտված: Նրանցից ո՞վ կգնա լվացվելու: – Դե… երկուսն էլ կգնան լվացվելու: – Ճիշտ չէ: Նրանցից ոչ ոք էլ չի գնա լվացվելու: Մտածիր տրամաբանորեն՝ Նա, ով մրոտված է, կնայի նրան, ում դեմքը մաքուր է և չի գնա լվացվելու: Իսկ նա, ում դեմքը մաքուր է, կտեսնի որ մրոտվածը չի գնում լվացվելու՝ կհասկանա, որ իր դեմքը մաքուր է, և նույնպես չի գնա լվացվելու: Երիտասարդ փիլիսոփան սկսում է հուսահատվել: – Բայց հավատացեք, ես կարող եմ Թալմուդ սովորել: Հարցրեք մեկ այլ բան: – Լավ, երկու մարդ իջնում են ծխատար խողովակով…. – Ա՜խ, Աստվա՜ծ… ոչ մեկն էլ չի գնա լվացվելու… – Ճիշտ չէ: Այժմ դու համոզվեցիր, որ Սոկրատի փիլիսոփայության տրամաբանությունն իմանալը բավական չէ, որպեսզի Թալմուդ սովորես: Ասա ինձ, ինչպե՞ս կարող է այնպես պատահել, որ երկու մարդ իջնելով միևնույն խողովակով՝ նրանցից մեկը մրոտի դեմքը, իսկ մյուսը ոչ: Արդյո՞ք չես հասկանում: Այս հարցը ամբողջությամբ անիմաստ է: Եվ եթե դու ծախսես քո ամբողջ կյանքը՝ պատասխանելով անիմաստ հարցերի, ապա քո բոլոր պատասխանները նույնպես զրկված կլինեն իմաստից: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |