19:00 Առակ երկու գայլի մասին | |
|
Մեզնից յուրաքանչյուրի ներսում կա թե բարին ու ազնիվը, թե նախանձն ու եսասիրությունը: Թե դրանցից ո՞րը կարող է հաղթել, պատմում է այս հին ու իմաստուկ առակ երկու գայլերի մասին: Շատ վաղուց մի հնդկացի ծերունի իր թոռնիկին ասաց. – Իմ ներսում պայքար է ընթանում: Դա սարսափելի մի պայքար է երկու գայլերի միջև: Մի գայլն իսկական հրեշ է: Նա իրենից ներկայացնում է չարը, նախանձը, խանդը, եսասիրությունը, գոռոզությունը և սուտը: Իսկ մյուսը լավն է, նա ներկայացնում է բարին, խաղաղությունը, սերը, հույսը, ճշմարտությունը, բարությունը և հավատարմությունը: Ծերունին վեր կացավ և հեռանալով ասաց. – Այդպիսի պայքար գնում է նաև քո ներսում: Թոռնիկը, որը մինչև հոգու խորքը հուզվել էր պապի խոսքերից, մի պահ մտածեց ու վազեց պապիկի հետևից: -Պապիկ, իսկ ո՞ր գայլն է հաղթում: Ծերունին շրջվեց, թեթևակի ժպտաց և պատասխանեց. -Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |