19:00 Առաջին օգնություն քթային արյունահոսության դեպքում | |
|
Տուժածին պետք է նստեցնել՝ խոնարհելով իրանը մի փոքր առաջ: Քթի ոսկրերի կամ քթի միջնապատի կոտրվածքի նշանների բացակայության դեպքում կարելի է փորձել կանգնեցնել արյունահոսությունը՝ 3-5 րոպե թեթևակի սեղմելով քթի կողմնային հատվածները դեպի միջնապատ: Այդ ընթացքում պետք է տուժածին խնդրել, որպեսզի շնչի բերանով և թեթևակի դեպի առաջ խոնարհի գլուխը: Առավել ազդեցիկ մեթոդ է քթի խոռոչի տամպոնավորումը ջրածնի 3%-անոց գերօքսիդով կամ պարզապես սառը ջրով թրջված բինտով կամ բամբակյա վիրախծուծով: Արյունահոսող քթի խոռոչ է մտցվում վիրախծուծը և այն սեղմվում մատներով: Քթի շրջանում կարելի է դնել սառցե պարկ կամ սառը ջրով թրջված կտոր՝ այն այդ վիճակում պահելով 10-20 րոպե: Պետք չէ տուժածին պառկեցնել հորիզոնական դիրքով կամ ուժեղ հետ տանել նրա գլուխը, քանի որ արյունը հայտնվելով ըմպանում կարող է փսխում առաջացնել: Եթե անկախ բոլոր ջանքերից արյունը շարունակում է ուժեղ հոսել, ապա պետք է կանչել շտապ օգնություն: Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ doctors.am Նյութը՝ Medportal.ru
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |