12:00 Առաջին օգնություն երեխաներին. Գիտակցության խանգարումներ | |
|
Գիտակցությունն ապահովում է մեր կապը արտաքին միջավայրի հետ. վտանգի դեպքում մենք կարողանում ենք պաշտպանել մեզ, հարմարվել շրջապատի փոփոխվող պայմաններին: Գիտակցության խանգարման կամ կորստի դեպքում թուլանում են կարևոր պաշտպանական ռեֆլեքսները, և երեխան դառնում է առավել անպաշտպան: Սակայն դուք կարող եք պաշտպանել նրան առաջացած վտանգներից: Ամեն դեպքում, եթե երեխան կորցրել է գիտակցությունը, պետք է անպայման ահազանգել շտապ օգնություն: Գիտակցության կորուստ Գիտակցության կորստի դեպքում մկանները, այդ թվում` նաև լեզուն, թուլանում են, և եթե երեխան պառկած է մեջքի վրա, լեզուն հետ է գնում դեպի ըմպան` փակելով շնչուղիները: Քանի որ անգիտակից տուժածի մոտ բացակայում են կլման և հազի ռեֆլեքսները, փսխման զանգվածները կամ այլ հեղուկները (արյուն, թուք, լորձ և այլն) կարող են խցանել նրա շնչուղիները: Այս ամենը շատ արագ կարող է առաջացնել շնչառության կանգ և տուժածի մահվան պատճառ հանդիսանալ: Անգիտակից վիճակում գտնվող երեխային նշված վտանգներից պաշտպանելու համար նրան պետք է շրջել կողքի: Այս դիրքը ապահովում է շնչուղիների անցանելիությունը և բերանի պարունակության արտահոսքը: Ինչ անել Առաջին հերթին պետք է ստուգել գիտակցությունը: Զգուշորեն բռնեք երեխայի ձեռքը, ցնցեք նրա ուսը, խոսեք նրա հետ, տվեք պարզ հարցեր: Եթե երեխան չի արձագանքում, նա անգիտակից վիճակում Է:
Մինչև 1 տարեկան երեխայի շնչուղիները բացելու համար հարկավոր Է մի ձեռքով պահել նրա գլուխը, իսկ մյուսով զգուշորեն բարձրացնել կզակը: Եթե երեխան 1-8 տարեկան է, ապա սկզբում բացեք բերանը, գլուխը մի փոքր հետ տարեք և բարձրացրեք կզակը: 2.Ստուգեք շնչառությունը: Մոտեցնելով ականջը երեխայի բերանին` ստուգեք շնչառությունը (դուք պետք է լսեք նրա շնչառությունը, այտով զգաք երեխայի շունչը և կրծքավանդակին նայելով` տեսնեք շնչառական շարժումները): 3.Շրջեք երեխային կողքի վրա (պառկեցրեք մի կողքի վրա): Եթե երեխան շնչում է, պառկեցրեք նրան կողքի վրա, շրջեք դեմքը դեպի ներքև, գլուխը զգուշորեն հետ տարեք և բացեք բերանը: Ծծկեր երեխային ապահով դիրքի բերելու համար ուղղակի պառկեցրեք նրան փորի վրա և գլուխը թեքեք կողքի: 4. Պահպանեք երեխայի մարմնի նորմալ ջերմաստիճանը: Ծածկեք անգիտակից երեխային ծածկոցով, իսկ շոգ պայմաններում պաշտպանեք արևից: 5.Ահազանգեք շտապ օգնություն: Անգիտակից վիճակը շատ վտանգավոր է, և նույնիսկ եթե երեխայի գիտակցությունը վերականգնվել է, միևնույն է, պետք է ահազանգել բժշկին: Ինչ չի կարելի անել - Մի փորձեք անգիտակից երեխային կերակրել, ջուր խմեցնել կամ դեղ տալ: Քաղցից, ցավից, վախից, երկար ժամանակ կանգնած կամ արևի տակ երկար մնալուց երեխան կարող է ձեր աչքի առաջ ուշագնաց լինել՝ կորցնել գիտակցությունը և ընկնել գետնին: Ուշագնաց լինելուց առաջ նա կարող է հանկարծակի գունատվել, հիվանդագին տեսք ունենալ, գանգատվել ուժեղ գլխացավից կամ օրորվել: Ինչ անել
Ուշագնացությունը կարող է երեխայի լուրջ հիվանդության կամ վնասվածքի հետևանք լինել: Այդ պատճառով անգամ գիտակցության վերականգնումից հետո լավ կլինի դիմել բժշկի: Գլխուղեղի ցնցում Գլխին հասցված ցանկացած ուժեղ հարվածը կամ նույնիսկ բարձր տեղից ցատկելը կարող է ուղեղի ցնցման պատճառ հանդիսանալ: Եթե գլխուղեղի ցնցում ստանալուց հետո երեխան ժամանակին համապատասխան բուժում չստանա, հետագայում կարող են ի հայտ գալ ոչ ցանկալի հետևանքներ (գլխացավեր, էպիլեպսիա և այլն): Հիվանդության ախտանշանները սրանք են`
Ինչ անել - Պառկեցրեք երեխային: Գլխուղեղի ցնցում ստացած երեխան, նույնիսկ լավ ինքնազգացողության դեպքում, պետք Է հանգիստ պառկած լինի: Աղբյուրը` Doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |