20:30 Առաջին օգնություն երեխաներին. այրվածքներ | |
|
Այրվածքը բարձր ջերմաստիճանի, որոշ քիմիական նյութերի, էլեկտրականության կամ ճառագայթման հետևանքով մաշկի և մարմնի այլ հյուսվածքների վնասումն է: Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում ամենատարբեր այրվածքներ: Դժվար թե գտնվի այնպիսի մարդ, որն իր կյանքում երբևէ որևէ այրվածք չի ստացել և չի զգացել, թե ինչքան ցավոտ են դրանք: Այրվածքները կարող են կյանքի համար վտանգավոր լինել, հատկապես` երեխաների մոտ: 1. Դադարեցրեք այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը: Անմիջապես հանեք տաք հեղուկով ներծծված հագուստը և մարեք կրակը: Եթե բռնկվում է նաև հագուստը, ապա կրակը կարող եք հանգցնել` ծածկելով երեխային խիտ գործվածքով (ծածկոց, վերարկու և այլն) կամ խորհուրդ տալով նրան ընկնել գետնին և գլորվել այնքան, մինչև որ հագուստը դադարի վառվել: Մի պոկեք մաշկին կպած հագուստը, այլ հագուստի ազատ մասերը մկրատով զգուշությամբ կտրեք և հեռացրեք: Քիմիական այրվածքների դեպքում մաշկի վրայից արագ հեռացրեք քիմիական նյութը՝ այն ջրով լվանալու կամ չոր շորով մաքրելու միջոցով: Եթե վնասվել է աչքը, ապա անհրաժեշտ է արագ լվանալ այն հոսող ջրի տակ, ընդ որում վնասված աչքը պետք է պահել առողջ աչքի մակարդակից ցածր` այսպիսով աղտոտումից պաշտպանելով առողջ աչքը: էլեկտրական այրվածքների դեպքում հարկավոր է անհապաղ անջատել հոսանքի աղբյուրը, իսկ արևային այրվածքների դեպքում հարկավոր է տուժածին տեղափոխել ստվերոտ տեղ կամ ծածկել նրա մարմինը հագուստով կամ սրբիչով: 2. Սառեցրեք այրված մակերեսը Այրված մակերեսն անհրաժեշտ է սառեցնել, և այդ նպատակով կարելի է օգտագործել ձեռքի տակ եղած ցանկացած հարմար միջոց՛ դույլ, ցնցուղ: Դեմքին կամ մարմնի այն մասերին, որոնք հնարավոր չէ սուզել ջրի մեջ կամ սառեցնել հոսող ջրով, սառը թրջոցներ դրե՛ք, որոնք պետք է ժամանակ առ ժամանակ թրջել կամ փոխել: Սառեցումը շարունակեք առնվազն 15-20 րոպե: Տարածուն այրվածքների դեպքում պետք է զգուշանալ տուժածին գերսառեցնելուց: Եթե խախտված է մաշկի ամբողջականությունը, այրվածքը ծածկեք ստերիլ վիրակապական նյութերով կամ այլ մաքուր գործվածքի կտորով՝ վարակի ներթափանցումը կանխելու համար: Մակերեսային և փոքր այրվածքների դեպքում այրվածքը սառեցնելուց հետո կարող եք կիրառել այրվածքների մշակման համար նախատեսված քսուքներ: 4. Տվեք հեղուկներ Եթե երեխան գիտակից վիճակում է, նրան քաղցր հեղուկներ կամ հանքային ջրեր տվեք (Ջերմուկ, Արզնի և այլն): 5. Ահազանգեք շտապ օգնություն կամ դիմեք բժշկի, եթե.
Նշում` այրվածքի մակերեսը որոշելիս որպես չափանիշ ընդունեք այն հանգամանքը, որ ձեռքի ափը կազմում է մարմնի մակերեսի 1%-ը: Ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել
Նշում՝ այրվածքների մշակման համար նախատեսված քսուքները կարելի է կիրառել մակերեսային և փոքր այրվածքների դեպքում, ընդ որում` միայն սառեցնելուց հետո: Երբեմն մենք չենք նկատում, թե երեխաների համար ինչքան հնարավոր վտանգի օջախներ կան մեր շուրջը` եռացող ջուր, սալօջախի վրա եփվող ճաշ, վառարան, քիմիական նյութեր և այլն: Դրան գումարեք նաև երեխաների անզգույշ շարժումները, անսահման հետաքրքրասիրությունը և ամենուր խաղալու ու վազելու ցանկությունը, և միանգամայն ակնհայտ կդառնա այն փաստը, որ երեխաները չափազանց խոցելի են նշված վտանգների առումով: Այրվածքները հատկապես փոքր երեխաների մոտ հաճախ ծնողների կամ այլ խնամակալների անուշադրության պատճառ են, ուստի դրանք հիմնականում կարելի է կանխարգելել` հետևելով պարզ նախազգուշական միջոցների: Ջուրը շատ մի տաքացրեք, եթե այն օգտագործելիս հետո կրկին պետք է հովացնեք:
Աղբյուրը՝ doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |