19:00 Առաջին բուժօգնության նպատակները | |
|
Առաջին բուժօգնությունը տուժածին կամ հիվանդին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության այն համակարգն է, որը կատարվում է դժբախտ պատահարի, հանկարծահաս հիվանդագին վիճակների ժամանակ կամ արտակարգ իրավիճակներում նախահիվանդանոցային փուլում մինչև մասնագիտական բժշկական օգնությունը։ Արտակարգ իրավիճակը վթարի, բնական, տարերային կամ այլ բնույթի աղետի հետևանքով որոշակի տարածքում առաջ եկած իրավիճակն է, որի հետևանքով մարդկային զոհեր են լինում, վնասվում է մարդկային առողջությունը, խանգարվում նրանց կենսագործունեության պայմանները, և նրանք զանազան զրկանքներ են կրում։ Այդ պայմաններում իրականացվող առաջին օգնության միջոցառումներով է պայմանավորվում իրավիճակի ելքը, ուստի դրանք պետք է հնարավորինս ժամանակին կատարվեն։ Ցուցաբերվող օգնությունը պետք է լինի նպատակային, մտածված և որոշակի։ - կայունացնել տուժածի վիճակը և կանխել վիճակի վատթարացումը, մեղմել ցավը, - նպաստել տուժածի վիճակի բարելավմանը, պատրաստել հիվանդանոց տեղափոխելուն։ Խոշոր քաղաքների փրկարարական ծառայությունների վիճակագրությունը վկայում է, որ ականատեսներից շատերը գերադասում են չմիջամտել նման իրավիճակներում, քանի որ իրենց ուժերին վստահ չեն։ Մարդիկ սովորաբար խուսափում են օգնություն ցուցաբերելուց՝ ելնելով հետևյալ հանգամանքներից՝ - առաջին բուժօգնության գիտելիքների բացակայություն, - գիտելիքների առկայության պայմաններում փորձի, գործելու հմտության բացակայություն (սխալվելու վախ), - հավաքված բազմության ներկայությունը, նրանց ուշադրության կենտրոնում հայտնվելու փաստը, - տուժածի վերաբերյալ տեղեկությունների բացակայությունը (անծանոթին մոտենալը և օգնություն ցուցաբերելն ավելի դժվար է, քան մտերիմներին, ծանոթներին), - հոգեբանորեն անպատրաստ լինելը (տհաճության զգացումը արյան առկայությունից կամ վնասվածքից, փսխուքից, տհաճ հոտերից), - որևէ հիվանդությամբ վարակվելու վախը, - օգնություն ցուցաբերողի ֆիզիկապես թույլ, անառողջ կամ տկար լինելը, - իրավական հարցերը («Արդյոք ինձ չե՞ն մեղադրիե)։ Արտակարգ իրավիճակում հայտնված մարդը պետք է կարողանա արագ կողմնորոշվել և խուճապի չմատնվել։ - Շատ հնարավոր է, որ Դուք լինեք միակ մարդը, որն ի վիճակի է ճիշտ գործելու։ - Դժբախտ պատահարի դեպքում տուժածը կարող է ունենալ ոչ նորմալ վարքագիծ, այն չպետք է վանի Ձեզ։ - Նույնիսկ անմիջական օգնություն ցուցաբերելու անհնարինության պայմաններում կարելի է՝ - ահազանգել շտապօգնություն, - օգնել փրկարարներին։ Անտարբերությունը տուժածի նկատմամբ առավել անթույլատրելին է: Դեպքի վայրում ականատեսի առաջին քայլը պետք է լինի տեղանքի զննումը, զարգացող իրավիճակի ճանաչումը և գնահատումը, որի համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել որոշակի նշանների։ Արտակարգ իրավիճակին բնորոշ հիմնական նշաններն են. 1. Տարօրինակ ձայները՝ - գոռոց, ճիչ, աղաղակ, - ապակու կոտրվելու ձայն, մետաղի դղրդոց, ավտոդողերի ճռռոց, շինության փլուզման աղմուկ, - աշխատող սարքավորումների ձայների փոփոխություն։ - ճանապարհից անբնական շեղված ավտոմեքենա, - հատակին թափված իրեր, կոտրված ապակեղեն, - թափված դեղեր։ 3. Սովորականից ուժեղ կամ անծանոթ արտասովոր հոտերը։ - տուժածի անսովոր դիրքը՝ սեղմած կոկորդը, կրծքավանդակը, որովայնը, - շփոթվածությունը, վախեցած լինելը, մաշկի գունատությունը։ Աղբյուրը՝ doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |