22:45 Առաջին անվարորդ էլեկտրական ավտոբուսը | |
|
Մարտի 5-ին Սինգապուրում ներկայացվել է 80 ուղևորի համար նախատեսված անվարորդ էլեկտրական ավտոբուս, որը մշակվել է Volvo ավտոկոնցեռնի և Նանյանի տեխնոլոգիական համալսարանի կողմից: Արտադրողներն իրենց մշակումն առաջինն են համարում աշխարհում, որի փորձարկումները ճանապարհներին կսկսվեն մի քանի ամսվա ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ներկայում մասնագետներն արդեն ավարտել են 12-մետրանոց ավտոբուսի հաջող փորձարկումները հատուկ փորձարանում: 80 ուղևորի տեղափոխելու համար հաշվարկված փոխադրամիջոցի ընթացքի պաշարը կազմում է 25 կիլոմետր, էլեկտրակայանքի ամբողջական լիցքավորումը տևում է վեց րոպե: Ավտոբուսը հանդերձված է GPS համակարգով, տվիչներով, որոնք թույլ են տալիս հեռավոր օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալ և մշակել օպտիկական համակարգերի, ինչպես նաև հատուկ խցիկների օգնությամբ, որոնք արտացոլում են շրջակայքի եռաչափ պատկերը: Փոխադրամիջոցի փորձարկումներն անցկացվում են վարորդի, ինչպես նաև օպերատորի ներկայությամբ, որոնք գտնվում են դրա հետնամասում: Քաղաքային իշխանությունները հույս ունեն, որ Սինգապուրի առանձին շրջաններում անվարորդ ավտոբուսի առևտրային օգտագործումը կսկսվի արդեն մինչև 2022 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |