22:15
Առաջին անգամ հաջողվել է ձեռքի պրոթեզը միացնել մարդու նյարդերին

Շվեդ գիտնականներն առաջին անգամ ձեռքի պրոթեզը միացրել են անմիջապես մարդու նյարդներին՝ հնարավորություն տալով նրան մատները շարժել մտքի օգնությամբ և նույնիսկ շոշափելու գործառույթ կատարել:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, Գյոթեբորգի Տեխնոլոգիական համալսարանի և Integrum AB բիոտեխնոլոգիական ընկերության հետազոտողները ձեռքի պրոթեզ են ստեղծել վերջույթների պրոթեզավորման եվրոպական հետազոտական ծրագրի շրջանակներում:

Վիրաբույժները պրոթեզն ամրացրել են նախաբազկի երկու ոսկորին և 16 էլեկտրոդ են միացրել նրա մկաններին, ինչը թույլ է տվել նրան մտքի օգնությամբ վերահսկել ձեռքն ու շարժել այն: Նրան հաջողվել է կապել կոշիկի քուղերն ու տեքստ հավաքել ստեղնաշարի վրա:

Սա առաջին կլինիկական կենսունակ, զգայուն ձեռքի պրոթեզն է, որը կարելի է կիրառել առօրյա կյանքում:  

Սովորական պրոթեզները սահմանափակ և անհուսալի ազդակներ են տալիս, որոնց շնորհիվ հնարավոր է վերահսկել մի շարք կոպիտ շարժումներ:

Категория: Science News | Просмотров: 904 | Добавил: Moder-003 | Теги: գիտական | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0