11:23 Առաջարկություն ՀՀ կառավարությանը․ Պավել Սաֆարյան | |
|
Ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում առաջարկ է արել կառավարությանը։ «Առաջարկվում է ՀՀ կառավարության 2020 թ. մայիսի 14-ի «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 730 -Լ որոշման հավելվածի 2-րդ կետի սկզբնամասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն կարգի իմաստով տնտեսվարող են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած կամ հաշվառված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը» մնացածը ինչպես տեքստում: Այսուհանդերձ,հարցեր ունենալու դեպքում, կներկայացվեն բավարար հիմնավորումներ»: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |