15:43 Արագածոտնում հովիվն ընկել է բեռնատար գնացքի տակ | |
|
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում՝ բաժի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյոմբերի 18-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած երկաթուղային վթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից ահազանզ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ Արտենի-Արագածավան գյուղերի միջնամասում երկաթուղու գծերի վրա մի քաղաքացի կա ընկած: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 59-ամյա, Ա. Մ.-ն, վարելով թիվ 3402 համարի բեռնատար գնացքը, Երևան-Գյումրի երկաթգծի թիվ 2796 պիկետի 7-րդ հատվածում վրաերթի է ենթարկել Արտենի գյուղի բնակիչ, 51-ամյա Հ. Ա.-ին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 17:00-ի սահմաններում մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը չէր աշխատում, գյուղում հովիվ էր, իսկ մեքենավար Ա. Մ.-ն աշխատում է Հարավ-կովկասյան երկաթուղու Գյումրու լոկոմոտիվ դեպոյում: Մանրամասները՝ Shamshyan.com-ում։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |