14:13 Արևմտյան դաշինքը նշել է ափհանման օրվա 75-ամյակը | |
|
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հարգանքի տուրք են մատուցել Ֆրանսիայում ափհանմանը հաջորդած արյունալի մարտերում զոհված արևմտյան դաշինքի զինծառայողների հիշատակին: 1944 թվականի հունիսի 6-ին արևմտյան դաշինքի ստորաբաժանումները դեսանտային լայնածավալ գործողությամբ հասել են Ֆրանսիայի հյուսիսաևելյան շրջանի՝ Նորմանդիայի ափ և ներքաշվել Գերմանիայի բանակի հետ ծանր մարտերի մեջ: Հազարավոր զոհերի գնով արևմտյան դաշինքը գրավել է գերմանացիների դիրքերը: Այդպիսով մեկնարկել է Ֆրանսիայի, ապա՝ Արևմտյան Եվրոպայի մնացած երկրների ազատագրումը: Ափհանման օրը հետագայում անվանել են D-Day, բուն ռազմական գործողության անունն էր «Տիրակալ»: Գործողության միացյալ հրամանատարն ամերիկացի գեներալ Դուայթ Այզենհաուերն էր: Այդ գործողությունը ծանր հարված է հասցրել գերմանացիներին և արագացրել է ֆաշիստական երկրի պարտությունը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |