10:00 Սեղանի թենիսի միջազգային օրն է | |
|
Սեղանի թենիսի միջազգային օրը (Word Table Tennis Day) առաջին անգամ նշվել է 2015 թվականի ապրիլի 6-ին։ Սակայն դա չի խանգարել, որ այս կարճ ժամանակահատվածում լայնորեն տարածվի ամբողջ աշխարհում։ Սեղանի վրա գնդակով այս մրցախաղն առաջացել է Մեծ Բրիտանիայում XIX դարի վերջին: XX դարի սկզբներին տարածում է գտել շատ երկրներում, սկզբում՝ որպես զվարճանքի միջոց, ապա՝ մրցախաղ: Ներկա անվանումն ստացել է 1926 թ-ին, երբ հիմնվեց Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան: Մինչ այդ, խաղը հայտնի էր պինգ-պոնգ անունով, հավանաբար՝ սեղանին փոքրիկ գնդակի հարվածից առաջացած բնորոշ ձայնի անվանմամբ: Խաղի կանոնները շատ պարզ են. երբ գնդակը սեղանից մեկ անգամ վեր է ցատկում, հարկավոր է ձեռնաթիի հարվածով այն ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտը: Խաղացողներից յուրաքանչյուրը ձգտում է ուժգին կամ խաբուսիկ հարվածով այնպես ուղարկել գնդակը, որ հակառակորդը չկարողանա հետ մղել այն կամ սխալ թույլ տա: Առաջինը 21 միավոր հավաքած մարզիկը շահում է խաղափուլը: Սեղանի թենիսի աշխարհի առաջնություններն անցկացվում են կենտ, իսկ Եվրոպայինը՝ զույգ տարիներին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |